Հոդված 1. «Դեղերի մասին» Հայաստանի Հանրապետության 1998 թվականի հոկտեմբերի 27-ի ՀՕ-259 օրենքի (այսուհետ` Օրենք) 3-րդ հոդվածի 2-րդ մասի`
2-րդ պարբերությունից հանել «եւ վաճառքի» բառերը,
4-րդ պարբերությունն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 2. Օրենքի 9-րդ հոդվածը լրացնել նոր մասով հետեւյալ բովանդակությամբ`
«Դեղերի առեւտուր թույլատրվում է իրականացնել միայն դեղատներում եւ դեղատնային կրպակներում: Այլ վայրերում դեղերի առեւտուր իրականացնելը կհամարվի առանց լիցենզիայի լիցենզավորման ենթակա գործունեության իրականացում եւ կառաջացնի օրենքով սահմանված պատասխանատվություն»:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հիմնավորում
«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Զենքի մասին» Հայաստանի Հանրապետությանօրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Դեղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Տոհմային անասնաբուծության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետությանօրենքների նախագծերի փաթեթի ընդունման
«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետությանօրենքի ընդունումը բխում է Հայաստանի Հանրապետությանկառավարության 30.04.2004թ. թիվ 1922 որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի գործունեության միջոցառումների» ցանկի 63-րդ կետի եւ 04.04.2005 թվականին Հայաստանի Հանրապետության վարչապետի մոտ կայացած խորհրդակցության թիվ 32-45 արձանագրության հանձնարարականի պահանջների:
1. «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի /այսուհետեւ` Նախագծի/ 1-ին հոդվածով նախատեսվող լրացումը նպատակ ունի հստակ սահմանել այն ժամկետը, որի ընթացքում լիցենզավորված անձը կարող է հայտ ներկայացնել որոշակի ժամկետով տրված լիցենզիայի ժամկետը երկարաձգելու համար:
2. Նախագծի 2-րդ հոդվածի 1-ին, 5-րդ, 9-րդ, 11-րդ, 14-րդ մասերում նախատեսվում է «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված աղյուսակի 1-ին, 9-րդ, 13-րդ, 16-րդ, 18-րդ բաժինները շարադրել նոր խմբագրությամբ, քանի որ խմբագրվող բաժիններում նախատեսվում են լիցենզավորման ենթակա գործունեության նոր տեսակներ, իսկ լիցենզավորման ենթակա գործունեության որոշ տեսակներ դուրս են գալիս օրենքի կարգավորման շրջանակից, բացի այդ նախատեսվող խմբագրությունը պայմանավորված է մի շարք լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների որոշակի ընդհանրությամբ եւ դրանց օրենսդրական կարգավորումը այդ իսկ առումով մեկ ընդհանուր կետի շրջանակներում իրականացնելու նպատակահարմարությամբ, միաժամանակ համապատասխան փոփոխություններ են կատարվել նաեւ «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված աղյուսակի 5-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ, 9-րդ եւ 10-րդ սյունակներում:
3. Նախագծի 2-րդ հոդվածի 2-րդ, 3-րդ, 6-րդ, 8-րդ, 10-րդ, 11-րդ, 12-րդ մասերով նախատեսվող փոփոխությունները պայմանավորված են լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների կրճատմամբ:
4. Նախագծի 2-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսվող փոփոխությունը պայմանավորված է «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված աղյուսակի 7-րդ բաժնի 2-րդ կետով նախատեսված լիցենզավորման ենթակա գործունեության համար տրվող լիցենզիան տալ պարզ ընթացակարգով:
5. Նախագծի 2-րդ հոդվածի 7-րդ մասով նախատեսվող փոփոխությունը պայմանավորված է «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված աղյուսակի 11-րդ բաժնի 1-ին, 2-րդ եւ 3-րդ կետերով նախատեսված լիցենզավորման ենթակա գործունեության տեսակներով զբաղվող լիցենզավորված անձանց կողմից հաշվետվությունների եւ տեղեկությունների ներկայացում լիցենզավորող մարմիններին:
Նույն մասով նախատեսվում է նաեւ փոփոխություն կատարել նույն բաժնի 2-րդ կետի 7-րդ սյունակում, մասնավորապես կետով նախատեսված լիցենզավորման ենթակա գործունեության լիցենզիան մրցույթով տրամադրելու պահանջը հանվում է:
Նույն մասով նախատեսվում է նաեւ լրացում կատարել նույն բաժնի 4-րդ կետի 8-րդ սյունակում, մասնավորապես կետով նախատեսված լիցենզավորման ենթակա գործունեության տեսակի համար ֆիզիկական անձանց մասնագիտական որակավորման ստուգման պահանջ է դրվում:
6. Նախագծի 2-րդ հոդվածի 13-րդ մասով նախատեսվող լրացումը պայմանավորված է «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված աղյուսակի 17.1 բաժնի 1-ին եւ 2-րդ կետերով նախատեսված լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների 5-րդ սյունակում լրացվում է «Ա» տառերը, այսինքն հիշյալկետերով նախատեսված լիցենզավորման ենթակա գործունեության տեսակներով զբաղվելու համար լիցենզիա չի պահանջվի, եթե դրանք իրականացվեն ոչ ձեռնարկատիրական գործունեության նպատակով:
«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում առաջարկվող փոփոխություններով պայմանավորված պետք է փոփոխություններ կատարել նաեւ «Պետական տուրքի մասին», «Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին», «Դեղերի մասին» եւ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներում:
Վերոնշյալի համաձայն առաջարկվում է օրենքների նախագծերի փաթեթի ընդունումը: