Հոդված 1. «Դեղերի մասին» Հայաստանի Հանրապետության1998 թվականի հոկտեմբերի 27-ի ՀՕ-259 օրենքի (այսուհետ` Օրենք) 3-րդ հոդվածի 2-րդ մասի`
2-րդ պարբերությունից հանել «եւ վաճառքի» բառերը,
4-րդ պարբերությունն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 2.
Օրենքի 9-րդ հոդվածը լրացնել նոր մասով հետեւյալ բովանդակությամբ`
«Դեղերի առեւտուր թույլատրվում է իրականացնել միայն դեղատներում եւ դեղատնային կրպակներում: Այլ վայրերում դեղերի առեւտուր իրականացնելը կհամարվի առանց լիցենզիայի լիցենզավորման ենթակա գործունեության իրականացում եւ կառաջացնի օրենքով սահմանված պատասխանատվություն»:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: