Armenian ARMSCII Armenian
Կ-9104-26.06.2006-ՖՎ-010/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԴԵՂԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Դեղերի մասին» Հայաստանի Հանրապետության 1998 թվականի հոկտեմբերի 27-ի, ՀՕ-259 օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասում`

1) երկրորդ պարբերությունից հանել «եւ վաճառքի» բառերը.

2) չորրորդ պարբերությունն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 2. Օրենքի 9-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր մասով`

«Դեղերի առեւտուր թույլատրվում է իրականացնել միայն դեղատներում եւ դեղատնային կրպակներում: Այլ վայրերում դեղերի առեւտուր իրականացնելը կհամարվի առանց լիցենզիայի լիցենզավորման ենթակա գործունեության իրականացում եւ կառաջացնի օրենքով սահմանված պատասխանատվություն:»:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: