Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-913-30.06.2006-ՊԱ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (31-ը մարտի 2004 թվական, N ՀՕ-60-Ն)՝

ա) 7-րդ հոդվածում «լիազորված մարմնի ներկայացմամբ հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը» բառերը փոխարինել «հաստատում է լիազորված մարմնի ղեկավարը» բառերով,

բ) 12-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում «աշխատանքներ կատարելը» բառերը փոխարինել «աշխատանքներին մասնակցելը» բառերով:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
 

 ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումների մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու  մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման

Օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումների կառավարման եւ գործունեության կազմակերպման լիազորությունները ՀՀ պաշտպանության նախարարությանը փոխանցելու հանգամանքով: Բացի այդ, փրկարարական եւ վթարավերականգնողական աշխատանքների կատարումը «Փրկարար ուժերի եւ փրկարարի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի համաձայն դրված է փրկարար ուժերի վրա եւ քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումների պարտականությունը կարող է լինել միայն մասնակցությունը դրանց իրականացմանը: