Հոդված 1. «Քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (31-ը մարտի 2004 թվական,ՀՕ-60-Ն)՝
ա) 7-րդ հոդվածում «լիազորված մարմնի ներկայացմամբ հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը» բառերը փոխարինել «հաստատում է լիազորված մարմնի ղեկավարը» բառերով,
բ) 12-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում «աշխատանքներ կատարելը» բառերը փոխարինել «աշխատանքներին մասնակցելը» բառերով:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: