Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-9152-04.07.2006-ՊԻ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՈԴՎԱԾ 1. Հայաuտանի Հանրապետության քաղաքացիական oրենuգրքի (5 մայիuի 1998 թվականի, այuուհետ` oրենuգիրք) 203 հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«ՀՈԴՎԱԾ 203. ՀՈՂԱՄԱՍ, ՇԵՆՔ, ՇԻՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱՅԼ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՏԱՐԱԾՔ ՄՈՒՏՔ ԳՈՐԾԵԼՈՒ ԱՐԳԵԼՔԸ

1. Յուրաքանչյուր ոք ունի իր օրինական տիրապետման ներքո գտնվող հողամասը, շենքը, շինությունը եւ այլ անշարժ գույքի տարածք այլոց մուտք գործելուց զերծ պահելու իրավունք:

Ոչ ոք իրավունք չունի առանց օրենքով սահմանված հիմքերի կամ օրինական տիրապետողի թույլտվության մուտք գործել հողամաu, շենք, շինություն եւ այլ անշարժ գույքի տարածք (այսուհետ՝ ներխուժում):

 Ներխուժում է համարվում նաեւ՝

1) օրինական տիրապետողի թույլտվությամբ հողամաս, շենք կամ շինություն կամ այլ անշարժ գույքի տարածք մուտք գործած անձի կողմից հողամասից, շենքից կամ շինությունից կամ այլ անշարժ գույքի տարածքից դուրս գալու վերաբերյալ դրանց օրինական տիրապետողի պահանջը չկատարելը.

2) օրենքով սահմանված հիմքերով հողամաս, շենք կամ շինություն կամ այլ անշարժ գույքի տարածք մուտք գործած անձի կողմից այդ հիմքերի դադարումից կամ օրենքով նախատեսված համապատասխան գործողություններ կատարելուց հետո հողամասից, շենքից կամ շինությունից կամ այլ անշարժ գույքի տարածքից դուրս գալու վերաբերյալ դրանց օրինական տիրապետողի պահանջը չկատարելը:

2.Ներխուժում առկա չէ այն դեպքերում, երբ հողամասը ցանկապատված, պարսպապատված չէ կամ չկա հողամասը մուտք գործելն արգելող որեւէ գրավոր կամ ձայնային հայտարարություն կամ պատկերային նշան, եւ հողամաս մուտք գործելը վնաս չի պատճառի հողամասին:

3. Յուրաքանչյուր ոք իրավունք ունի ազատորեն` առանց որեւէ թույլտվության, գտնվել պետության կամ համայնքի սեփականություն հանդիսացող բոլորի համար բաց հողամաuերում եւ oգտվել դրանցում եղած բնական oբյեկտներից` պահպանելով oրենքով եւ այլ իրավական ակտերով, uահմանած նորմերը:

4. Ներխուժումը կանխելու կամ վերացնելու նպատակով օրինական տիրապետողն իրավունք ունի խելամիտ պաշտպանության միջոցներ ձեռնարկել, այդ թվուն ներխուժման հետեւանքին համարժեք ուժ գործադրել, եթե ոչ ուժային միջոցները չեն կարող կանխել կամ վերացնել ներխուժումը: Օրինական տիրապետողն իրավունք ունի հեռացնել իր հողամասում, շենքում կամ շինությունում կամ այլ անշարժ գույքի տարածքում ապօրինաբար գտնվող ուրիշի գույքը: Սույն մասով նախատեսված պայմաններում ներխուժումը կանխելու կամ վերացնելու նպատակով ձեռնարկված գործողությունների արդյունքում ներխուժած անձին պատճառված վնասը փոխհատուցման ենթակա չէ:

5. Հողամասի շենքի կամ շինության կամ այլ անշարժ գույքի տարածքի օրինական տիրապետողն իրավունք ունի լիազորելու ոստիկանությանն իր անունից կատարելու գործողություններ ներխուժումը կանխելու կամ վերացնելու ուղղությամբ: Օրինական տիրապետողի կողմից ոստիկանության լիազորման կարգը եւ պայմանները սահմանում է կառավարությունը:

ՀՈԴՎԱԾ 2. 218-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«ՀՈԴՎԱԾ 218.  Uեփականության oտարումը հաuարակության եւ պետության կարիքների համար

Uեփականության oտարումը հաuարակության եւ պետության կարիքների համար կարող է կատարվել միայն բացառիկ` գերակա հանրային շահերի դեպքերում, oրենքով  uահմանված կարգով, նախնական համարժեք փոխհատուցմամբ:»:

ՀՈԴՎԱԾ 3. Ուժը կորցրած ճանաչել Օրենսգրքի 219-րդ, 220-րդ, 221-րդ եւ 283-րդ  հոդվածները:

ՀՈԴՎԱԾ 4. Օրենսգրքի 243-րդ հոդվածի 1-ին կետում «պետության կամ համայնքի կարիքների համար այն վերցնելու,» բառերը փոխարինել «հաuարակության եւ պետության կարիքների համար օտարվելու,» բառերով:

ՀՈԴՎԱԾ 5. Օրենսգրքի 279-րդ հոդվածի 2-րդ կետի 3-րդ ենթակետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«3) սեփականության   հաuարակության եւ պետության կարիքների համար օտարվելու (հոդված 218)»:

ՀՈԴՎԱԾ 6. Օրենսգրքի 1156-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«ՀՈԴՎԱԾ 1156. Արտոնագրի տիրոջ իրավունքների uահմանափակումը

Արտոնագրի տիրոջ իրավունքները uահմանափակելու հիմքերը, արտոնագիրը դադարեցնելու (չեղյալ հայտարարելու), այն անվավեր ճանաչելու, հարկադրական լիցենզիաներ տալու  պայմանները uահմանվում են «Արտոնագրերի մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքով:

Արտոնագիրը հաuարակության եւ պետության կարիքների համար կարող է  օտարվել միայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ նախատեսված դեպքերում եւ օրենքով սահմանված կարգով:»:

ՀՈԴՎԱԾ 7. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ  ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունումը պայմանավորված է «Հասարակության եւ պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունմամբ, որը բխում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի 2006 թվականի ապրիլի 18-ի թիվ ՍԴՈ-630 որոշման եզրափակիչ մասի 4-րդ կետի, Հայաստանի Հանրապետության վարչապետի 2006 թվականի ապրիլի 13-ի թիվ 248-Ա որոշման 2-րդ կետի եւ Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի ապրիլի 27-ի թիվ 035-2602 հանձնարարականի պահանջներից: