Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-8847-06.07.2006-ՊԻ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (3 ապրիլի 2002թվականի, ՀՕ-320, այսուհետ՝ Օրենք) 6-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել նոր  5-րդ կետով հետեւյալ բովանդակությամբ.

«5) Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների խորհուրդը եւ Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի նախագահը՝ դատական ծառայության մասով:»

Հոդված 2.   Օրենքը լրացնել նոր 22.1.-րդ հոդվածով հետեւյալ բովանդակությամբ.

«ՀՈԴՎԱԾ 22.1. ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ԵՎ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ

1. Հայաuտանի Հանրապետության դատարանների նախագահների խորհուրդը եւ Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի նախագահը որոշումներ ընդունում են միայն Հայաuտանի Հանրապետության oրենքներով  նախատեuված դեպքերում եւ uահմաններում:

2. Հայաuտանի Հանրապետության դատարանների նախագահների խորհրդի եւ Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի նախագահի որոշումները չպետք է հակաuեն Հայաuտանի Հանրապետության oրենuդրության եւ Հայաuտանի Հանրապետության միջազգային պայմանագրերի պահանջներին:

3. Հայաuտանի Հանրապետության դատարանների նախագահների խորհուրդը եւ Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի նախագահն ընդունում են նորմատիվ կամ ներքին կամ անհատական կամ դատական պրակտիկայի ամփոփման հիման վրա oրենքների կիրառման խորհրդատվական բնույթի պաշտոնական պարզաբանումներ:

Հոդված 3. Օրենքը լրացնել նոր 57.1.-րդ հոդվածով հետեւյալ բովանդակությամբ.

«ՀՈԴՎԱԾ 57.1. ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ԵՎ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ ՀՐԱՊԱՐԱԿԵԼԸ ԵՎ  ԴՐԱՆՑ ՈՒԺԻ  ՄԵՋ ՄՏՆԵԼԸ

1. Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների խորհրդի եւ Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի նախագահի նորմատիվ իրավական ակտերը ենթակա են պարտադիր պաշտոնական հրապարակման:

2. Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների խորհրդիեւ Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի նախագահի նորմատիվ իրավական ակտերն ուժի մեջ են մտնում դրանց պաշտոնական հրապարակման oրվան հաջորդող տաuներորդ oրը, եթե այդ իրավական ակտերով ավելի ուշ ժամկետ նախատեuված չէ:

Հոդված 4.   Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: