Armenian ARMSCII Armenian
Կ-917-10.07.2006-ՊԱ-010/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Պետական սահմանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (20 նոյեմբերի 2001 թվականի, ՀՕ-265, այսուհետ` օրենք) 20-րդ հոդվածում «գոտի» բառը փոխարինել «շերտ» բառով, իսկ  «, տնտեսական» բառը հանել:

Հոդված 2. Օրենքի 22-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 22. Սահմանային շերտ մուտք գործելը

Սահմանային շերտ մուտքի, այնտեղ ժամանակավորապես գտնվելու թույլտվությունը Հայաստանի Հանրապետության ոստիկանության եւ ազգային անվտանգության բնագավառների պետական լիազորված մարմինների համա՟ձայնու՟թյամբ տալիս են սահմանապահ զորքերը: Անհրաժեշտության դեպքում սահմանապահ զորքերի հրամանատարությունը կարող է լրացուցիչ ժամանակավոր ռեժիմային սահմանափակումներ մտցնել սահմանային շերտ մուտքի եւ այնտեղ ժամանակավորապես գտնվելու համար:

Ժամանակավոր ռեժիմային սահմանափակումներ մտցնելու դեպքում տեղական ինքնակառավարման մարմիններին տեղեկացնելով` սահմանափակվում կամ արգելվում են անձանց, տրանսպորտային միջոցների, ընտանի կենդանիների, բեռների եւ այլ գույքի մուտքը, այլ գործունեու՟թյունը սահմանային շերտում:

Ժամանակավոր ռեժիմային սահմանափակումները չեն տարածվում պաշտպանական նշանակության, օպերատիվ աշխատանքների, տարերային աղետների եւ համաճարակների վերացման աշխատանքների վրա:»:

Հոդված 3. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 221 -րդ հոդվածով.

«Հոդված 221 .   Սահմանային շերտ մուտք գործած անձանց վրա տարածվող  սահմանափակումները

Սահմանային շերտ մուտք գործած անձանց արգելվում է`

ա) օգտագործել ոգելից խմիչքներ.

բ) իրենց հետ վերցնել զենք (բացառությամբ տվյալ տարածքում ծառայողական պարտականություններ կատարող եւ օրենսդրությամբ սահմանված կարգով զենք կրելու իրավունք ունեցող անձանց), այդ թվում` սառը զենք, ձկնորսական պարագաներ, սպիրտային խմիչքներ.

գ) մոտենալ անմիջապես սահմանագծին.

դ) շփվել սահմանապահ վերակարգերի անձնակազմի հետ.

ե) զրուցել սահմանակից պետության սահմանապահ ուժերի ներկայացուցիչների եւ բնակիչների հետ.

զ) զբաղվել որսորդությամբ, ձկնորսությամբ, բնափայտի մթերմամբ, վնասել կամ ոչնչացնել բուսականությունը, սահմանապահ զորքերին պատկանող գույքը, առանց համապատասխան թույլտվության` զբաղվել հողերի, ջրային ռեսուրսների, անտառների օգտա՟գործումով, երկրաբանական եւ հնէաբանական հետազոտություններով, լեռ՟նա՟յին գործով, հիդրոկառույց՟ների շինարարությամբ (բացառությամբ այն հիդրոկառույցների, որոնց ստեղծումը բխում է Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի պահանջներից).

է) ընտանի կենդանիներն արածացնել սանիտարական շերտում, ջրօգտագործման ժամանակ ճանապարհները, արահետներն ու այլ կառույցները ողողել ջրով:

Սույն հոդվածի 1-ին մասում նշված պահանջները խախտող անձանց սահմանապահ վերակարգերը բերման են ենթարկում սահմանապահ ուղեկալ, կազմվում է սահմանային ռեժիմը խախտելու մասին ակտ, վերցվում են անցագրերը, առգրավվում են զենքը եւ արգելված այլ միջոցները, իսկ  սահմանային ռեժիմը խախտողները հանձնվում են ոստիկանության մարմիններին:»:

Հոդված 4. Օրենքի 23-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 23. Սահմանային շերտում տնտեսական գործունեություն իրականացնելու կարգը

Սահմանային շերտում պետական սահմանի պահպանության հետ չկապված այլ գործունեությունն արգելվում է, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:

Սահմանային շերտում տնտեսական գործունեությունն իրականացվում է միայն օրվա լուսավոր ժամերին: Գիշերային ժամերին, ինչպես նաեւ մութ ժամանակ սահմանային շերտում տնտեսական գործունեությունն արգելվում է, բացառությամբ անհրաժեշտության դեպքերի, սահմանապահ ջոկատի պետի թույլտվությամբ` սահմանապահ զորքերի հրամանատարության համաձայնությամբ:

Համաճարակի կամ համաճարակի բռնկման վտանգի դեպքում վարակիչ հիվանդությունների տարածումը կանխելու նպատակով սահմանային շերտում կարող է ժամանակավորապես սահմանափակվել կամ արգելվել անասնապահությունը:

Սահմանային շերտում հողերի, ջրային ռեսուրսների, անտառների, ընդերքի, բուսական եւ կենդանական աշխարհի օգտա՟գործումը, երկրաբանական հետ՟ազո՟տությունները, լեռ՟նա՟յին գործը, հիդրոկառույց՟ների շինարարությունն իրակա՟նաց՟վում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:»:

Հոդված 5. Օրենքի 28-րդ հոդվածի 4-րդ մասում «ներքին գործերի» բառերը փոխարինել «ոստիկանության» բառով:

Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից: