Հոդված 1. «Սահմանապահ զորքերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (20 նոյեմբերի 2001 թվականի, ՀՕ-266, այսուհետ` օրենք) 5-րդ հոդվածի 1-ին մասում «զորքերի կենտրոնական ղեկավարման մարմինը պետական սահմանի պահպանու՟թյան գլխավոր վարչությունն է, որը կազմված է ենթակա» բառերը փոխարինել «զորքերը կազմված են» բառերով:
Հոդված 2. Օրենքի 6-րդ հոդվածում «ներկայացմամբ» բառից հետո լրացնել «, իսկ սահմանապահ զորքերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայություն անցնող շարքային կազմի զինծառայողների տեղաբաշխումը եւ զորացրումն իրականացնում է սահմանապահ զորքերի հրամանատարը» բառերը:
Հոդված 3. Օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի`
ա) «ը» կետում «ներքին գործերի» բառերը փոխարինել «ոստիկանության» բառով,
բ) «իը» կետում «թույլատրել կամ» բառերը փոխարինել «թույլատրել» բառով:
Հոդված 4. Օրենքի 14-րդ հոդվածում «Հայաստանի Հանրապետությունում` «Կրթու՟թյան մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով, ինչպես նաեւ օտարերկրյա պետություններում» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրա՟պետության օրենսդրությամբ եւ Հայաստանի Հանրապետության միջազգային պայ՟մանագրերով սահմանաված կարգով» բառերով:
Հոդված 5.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:
ՏԵՂԵԿԱՆՔ - ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Սահմանապահ զորքերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է այն հանգամանքով, որ համաձայն «Սահմանապահ զորքերի մասին» ՀՀ օրենքի պետական սահմանի պահպանության գլխավոր վարչությունը մտնում է սահմանապահ զորքերի կազմի մեջ, ինչը կառավարման եւ սահմանապահ զորքերի թվաքանակի տեսակետից նպատակահարմար չէ: Բացի այդ, ներկայումս սահմանապահ զորքերի կազմում գործում է շտաբ, որն արդյունավետորեն իրականացնում է վերը նշված գլխավոր վարչության գործառույթները:
Միաժամանակ անհրաժեշտություն է առաջացել օրենսդրորեն հստակեցնել սահմանապահ զորքերի հրամանատարի լիազորությունները, մասնավորապես պարտա՟դիր ժամկետային զինվորական ծառայության զինծառայողների տեղաբաշխման եւ զորացրման առումով: Առաջարկվող նախագիծը նպատակ ունի նաեւ օրենքի որոշ դրույթներ համապատասխանեցնել ՀՀ գործող օրենսդրության պահանջներին: