Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-921-11.07.2006-ՖՎ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1 . «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (27 դեկտեմբերի 1997 թվականի, ՀՕ - 186) 19-ը հոդվածի 17 կետի 17.6. ենթակետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

17.6 .հանքային ջրերի յուրաքանչյուր հանքավայրի կամ հանքահորի`

եւ արդյունաբերական (շշալցման) նպատակով օգտագործման (շահագործման) համար` տարեկան

բազային տուրքի 5 000-պատիկի չափով

եւ արդյունաբերական (ածխաթթու գազ ստանալու) նպատակով օգտագործման (շահագործման) համար` տարեկան

բազային տուրքի 500- պատիկի չափով

եւ բուժական (ռեկրեացիոն) նպատակներով օգտագործման (շահագործման) համար` տարեկան

բազային տուրքի 500- պատիկի չափով

Հոդված 2 . Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից: