Armenian ARMSCII Armenian
Կ-921-11.07.2006-ՖՎ-010/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (27 դեկտեմբերի 1997 թվականի, ՀՕ - 186) 19-րդ հոդվածի 17-րդ կետի  17.6-րդ ենթակետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`
 
«17.6. հանքային ջրերի յուրաքանչյուր հանքավայրի կամ հանքահորի`          
- արդյունաբերական (շշալցման) նպատակով օգտագործման (շահագործման) համար` տարեկան   բազային տուրքի
5 000-ապատիկի չափով
- արդյունաբերական (ածխաթթու գազ ստանալու) նպատակով օգտագործման (շահագործման) համար` տարեկան   բազային տուրքի
500- ապատիկի չափով
- բուժական (ռեկրեացիոն) նպատակներով օգտագործման (շահագործման) համար` տարեկան   բազային տուրքի
500- ապատիկի չափով»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից: