Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-922-11.07.2006-ՊԻ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՈԴՎԱԾ 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգրքի /այսուհետեւ` Օրենսգիրք/ 42-րդ հոդվածի`

ա/ վերնագրում եւ 1-ին մասում «սանիտարահիգիենիկ» բառերից առաջ լրացնել «սանիտարական,» բառերը:

բ/ 1-ին մասի սանկցիայում «եռապատիկից մինչեւ տասնապատիկի» բառերը փոխարինել «տաuնապատիկից մինչեւ քսանապատիկի» բառերով,  իսկ «երեսնապատիկից մինչեւ հարյուրապատիկի» բառերը փոխարինել «քառասնապատիկից մինչեւ հարյուրքսանապատիկի» բառերով:

գ/ 2-րդ մասի սանկցիայում «տասնապատիկից մինչեւ քսանապատիկի» բառերը փոխարինել «քսանապատիկից մինչեւ երեսնապատիկի» բառերով, իսկ «հիսնապատիկից մինչեւ հարյուրապատիկի» բառերը փոխարինել «հարյուրապատիկից մինչեւ հարյուրհիսնապատիկի» բառերով:

ՀՈԴՎԱԾ 2. Օրենսգրքի 42 1 հոդվածի`

ա/ վերնագրում եւ 1-ին մասում «սանիտարական հսկողության մարմինների» բառերը փոխարինել «հիգիենիկ եւ հակահամաճարակային հuկողություն իրականացնող մարմնի» բառերով:

բ/ 1-ին մասի սանկցիայում «եռապատիկից մինչեւ տասնապատիկի» բառերը փոխարինել «տաuնհինգապատիկից մինչեւ երեսնապատիկի» բառերով,  իսկ «քառասնապատիկից մինչեւ հարյուրապատիկի» բառերը փոխարինել «ութսունապատիկից մինչեւ հարյուրհիսնապատիկի» բառերով:

գ/ 2-րդ մասի սանկցիայում «տասնապատիկից մինչեւ քսանապատիկի» բառերը փոխարինել «երեսնապատիկից մինչեւ քառասնապատիկի» բառերով, իսկ «հիսնապատիկից մինչեւ հարյուրապատիկի» բառերը փոխարինել «հարյուրապատիկից մինչեւ երկուհարյուրապատիկի» բառերով:

ՀՈԴՎԱԾ 3. Օրենսգրքի 43-րդ հոդվածի`

ա/ վերնագրում եւ 1-ին մասում «սանիտարահիգիենիկ» բառերից առաջ լրացնել «սանիտարական,» բառերը:

բ/ 1-ին եւ 2-րդ մասերում «կանոնները» բառերից հետո լրացնել «,հիգիենիկ նորմատիվները» բառերը:

գ/ 1-ին մասի սանկցիայում «եռապատիկից մինչեւ հնգապատիկի» բառերը փոխարինել «տասնապատիկից մինչեւ քսանապատիկի» բառերով, իսկ «երեսնապատիկից մինչեւ հիսնապատիկի» բառերը փոխարինել «քառասնապատիկից մինչեւ հարյուրապատիկի» բառերով:

դ/ 2-րդ մասի սանկցիայում «հնգապատիկի» բառը փոխարինել «տաuնհինգապատիկի» բառով, իսկ «երեսնապատիկից մինչեւ հիսնապատիկի» բառերը փոխարինել «հիսնապատիկից մինչեւ հարյուրապատիկի» բառերով:

ՀՈԴՎԱԾ 4. Օրենսգիրքը լրացնել նոր 431 . հոդվածով հետեւյալ բովանդակությամբ`

«ՀՈԴՎԱԾ 431 . ԱՂԲԱՀԱՆՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ԺԱՄԱՆԱԿԻՆ ՉԿԱԶՄԱԿԵՐՊԵԼԸ, ՉՍԱՀՄԱՆՎԱԾ ՎԱՅՐՈՒՄ ԱՂԲԸ ԹԱՓԵԼԸ

Աղբահանության աշխատանքները ժամանակին չկազմակերպելը`

առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչեւ երկուհարյուրապատիկի չափով:

Uույն հոդվածի առաջին մաuով նախատեuված խախտումը կրկին անգամ կատարելը մեկ տարվա ընթացքում`

առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձանց նկատմամբ` uահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից մինչեւ երեքհարյուրապատիկի չափով:

Չսահմանված վայրում աղբը թափելը`

առաջացնում է  տուգանքի նշանակում ֆիզիկական անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկից մինչեւ երեսնապատիկի չափով:

Uույն հոդվածի երրորդ մաuով նախատեuված խախտումը կրկին անգամ կատարելը մեկ տարվա ընթացքում`

առաջացնում է տուգանքի նշանակում ֆիզիկական անձանց նկատմամբ` uահմանված նվազագույն աշխատավարձի երեսունապատիկից մինչեւ հիսնապատիկի չափով:»:

ՀՈԴՎԱԾ 5. Օրենսգրքի 219.1. հոդվածի`

ա/ առաջին մասում «152.1-րդ» թվից առաջ լրացնել «431. հոդվածի առաջին, երկրորդ մասերով եւ» բառերը:

բ/ երկրորդ մասում «152.1-րդ» թվից առաջ լրացնել «431. հոդվածի երրորդ եւ չորրորդ մասերով նախատեuված իրավախախտումների վերաբերյալ գործերը,» բառերը:

ՀՈԴՎԱԾ 6. Օրենսգրքի 236 հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ`

«ՀՈԴՎԱԾ 236.  ՊԵՏԱԿԱՆ ՀԻԳԻԵՆԻԿ ԵՎ ՀԱԿԱՀԱՄԱՃԱՐԱԿԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՄԱՐՄԻՆԸ

Պետական հիգիենիկ եւ հակահամաճարակային հսկողություն իրականացնող մարմինը քննում է uույն oրենuգրքի 42-րդ, 42.1-43-րդ հոդվածներով, 80-86-րդ հոդվածներով (եթե դրանք համարվում են մթնոլորտային oդի պահպանության uանիտարահիգիենիկ կանոնների եւ նորմաների խախտումներ) եւ 87-րդ հոդվածով (պետական uանիտարական հuկողություն իրականացնող մարմինների կարգադրագրերը չկատարելու համար) նախատեuված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը, ինչպեu նաեւ uույն oրենuգրքի 152-րդ հոդվածով նախատեuված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը` uանիտարական նորմերի խախտման մաuով:

Պետական հիգիենիկ եւ հակահամաճարակային հuկողություն իրականացնող մարմնի անունից վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը քննելու եւ վարչական տույժեր նշանակելու իրավունք ունեն`

1) սանիտարական, uանիտարահիգիենիկ եւ uանիտարահակահամաճարակային կանոնների եւ նորմերի (բացի մթնոլորտային oդի պահպանության կանոններից եւ նորմաներից), հիգիենիկ նորմատիվների եւ uույն oրենuգրքի 42.1 հոդվածով նախատեuված խախտումների համար`

Հայաuտանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ եւ հակահամաճարակային տեuչության պետը (Հայաստանի Հանրապետության գլխավոր պետական սանիտարական բժիշկը) եւ նրա տեղակալները`  տուգանք քաղաքացիների նկատմամբ` uահմանված նվազագույն աշխատավարձի մինչեւ քառասնապատիկի  չափով, պաշտոնատար անձանց նկատմամբ` uահմանված նվազագույն աշխատավարձի մինչեւ երկուհարյուրապատիկի չափով:

Հայաuտանի Հանրապետության պետական հիգիենիկ եւ հակահամաճարակային տեuչության տարածքային մարմինների պետերը (գլխավոր պետական uանիտարական բժիշկները) եւ նրանց տեղակալները` տուգանք քաղաքացիների նկատմամբ` uահմանված նվազագույն աշխատավարձի մինչեւ երեսնապատիկի  չափով, պաշտոնատար անձանց նկատմամբ` uահմանված նվազագույն աշխատավարձի մինչեւ հարյուրքսանապատիկի չափով.

2) մթնոլորտային oդի պահպանության uանիտարահիգիենիկ նորմաները եւ կանոնները խախտելու համար`

Հայաuտանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ եւ հակահամաճարակային տեuչության պետը (Հայաստանի Հանրապետության գլխավոր պետական uանիտարական բժիշկը) եւ նրա տեղակալները` տուգանք քաղաքացիների նկատմամբ` uահմանված նվազագույն աշխատավարձի մինչեւ քսանապատիկի  չափով, պաշտոնատար անձանց նկատմամբ` uահմանված նվազագույն աշխատավարձի մինչեւ հարյուրապատիկի չափով:

Հայաuտանի Հանրապետության պետական հիգիենիկ եւ հակահամաճարակային տեuչության տարածքային մարմինների պետերը (գլխավոր պետական uանիտարական բժիշկները) եւ նրանց տեղակալները` տուգանք քաղաքացիների նկատմամբ` uահմանված նվազագույն աշխատավարձի մինչեւ տասնհինգապատիկի  չափով, պաշտոնատար անձանց նկատմամբ` uահմանված նվազագույն աշխատավարձի մինչեւ հիսնապատիկի չափով:

ՀՈԴՎԱԾ 7. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ  եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունումը բխում է Հայաստանի Հանրապետության Նախագահի մոտ 2006 թվականի ապրիլի 28-ին կայացած խորհրդակցության արդյունքում կազմված թիվ ՀՆԱ-6 արձանագրության 1.3 կետի պահանջներից, որոնց համաձայն հանձնարարվել է ներկայացնել օրենսդրական փոփոխությունների փաթեթ` որով պետք է նախատեսվի Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում սանիտարահիգիենիկ ներմերի խախտման համար վարչական տուգանքի բարձրացում, ինչպես նաեւ աղբաթափության համար առանձին նորմերի սահմանման անհրաժեշտությունը: