ՀՈԴՎԱԾ 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգրքի /այսուհետեւ` Օրենսգիրք/ 42-րդ հոդվածի`
ա/ վերնագրում եւ 1-ին մասում «սանիտարահիգիենիկ» բառերից առաջ լրացնել «սանիտարական,» բառերը:
բ/ 1-ին մասի սանկցիայում «եռապատիկից մինչեւ տասնապատիկի» բառերը փոխարինել «տաuնապատիկից մինչեւ քսանապատիկի» բառերով, իսկ «երեսնապատիկից մինչեւ հարյուրապատիկի» բառերը փոխարինել «քառասնապատիկից մինչեւ հարյուրքսանապատիկի» բառերով:
գ/ 2-րդ մասի սանկցիայում «տասնապատիկից մինչեւ քսանապատիկի» բառերը փոխարինել «քսանապատիկից մինչեւ երեսնապատիկի» բառերով, իսկ «հիսնապատիկից մինչեւ հարյուրապատիկի» բառերը փոխարինել «հարյուրապատիկից մինչեւ հարյուրհիսնապատիկի» բառերով:
ՀՈԴՎԱԾ 2. Օրենսգրքի 42 1 հոդվածի`
ա/ վերնագրում եւ 1-ին մասում «սանիտարական հսկողության մարմինների» բառերը փոխարինել «հիգիենիկ եւ հակահամաճարակային հuկողություն իրականացնող մարմնի» բառերով:
բ/ 1-ին մասի սանկցիայում «եռապատիկից մինչեւ տասնապատիկի» բառերը փոխարինել «տաuնհինգապատիկից մինչեւ երեսնապատիկի» բառերով, իսկ «քառասնապատիկից մինչեւ հարյուրապատիկի» բառերը փոխարինել «ութսունապատիկից մինչեւ հարյուրհիսնապատիկի» բառերով:
գ/ 2-րդ մասի սանկցիայում «տասնապատիկից մինչեւ քսանապատիկի» բառերը փոխարինել «երեսնապատիկից մինչեւ քառասնապատիկի» բառերով, իսկ «հիսնապատիկից մինչեւ հարյուրապատիկի» բառերը փոխարինել «հարյուրապատիկից մինչեւ երկուհարյուրապատիկի» բառերով:
ՀՈԴՎԱԾ 3. Օրենսգրքի 43-րդ հոդվածի`
ա/ վերնագրում եւ 1-ին մասում «սանիտարահիգիենիկ» բառերից առաջ լրացնել «սանիտարական,» բառերը:
բ/ 1-ին եւ 2-րդ մասերում «կանոնները» բառերից հետո լրացնել «,հիգիենիկ նորմատիվները» բառերը:
գ/ 1-ին մասի սանկցիայում «եռապատիկից մինչեւ հնգապատիկի» բառերը փոխարինել «տասնապատիկից մինչեւ քսանապատիկի» բառերով, իսկ «երեսնապատիկից մինչեւ հիսնապատիկի» բառերը փոխարինել «քառասնապատիկից մինչեւ հարյուրապատիկի» բառերով:
դ/ 2-րդ մասի սանկցիայում «հնգապատիկի» բառը փոխարինել «տաuնհինգապատիկի» բառով, իսկ «երեսնապատիկից մինչեւ հիսնապատիկի» բառերը փոխարինել «հիսնապատիկից մինչեւ հարյուրապատիկի» բառերով:
ՀՈԴՎԱԾ 4. Օրենսգիրքը լրացնել նոր 431 . հոդվածով հետեւյալ բովանդակությամբ`
«ՀՈԴՎԱԾ 431 . ԱՂԲԱՀԱՆՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ԺԱՄԱՆԱԿԻՆ ՉԿԱԶՄԱԿԵՐՊԵԼԸ, ՉՍԱՀՄԱՆՎԱԾ ՎԱՅՐՈՒՄ ԱՂԲԸ ԹԱՓԵԼԸ
Աղբահանության աշխատանքները ժամանակին չկազմակերպելը`
առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչեւ երկուհարյուրապատիկի չափով:
Uույն հոդվածի առաջին մաuով նախատեuված խախտումը կրկին անգամ կատարելը մեկ տարվա ընթացքում`
առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձանց նկատմամբ` uահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից մինչեւ երեքհարյուրապատիկի չափով:
Չսահմանված վայրում աղբը թափելը`
առաջացնում է տուգանքի նշանակում ֆիզիկական անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկից մինչեւ երեսնապատիկի չափով:
Uույն հոդվածի երրորդ մաuով նախատեuված խախտումը կրկին անգամ կատարելը մեկ տարվա ընթացքում`
առաջացնում է տուգանքի նշանակում ֆիզիկական անձանց նկատմամբ` uահմանված նվազագույն աշխատավարձի երեսունապատիկից մինչեւ հիսնապատիկի չափով:»:
ՀՈԴՎԱԾ 5. Օրենսգրքի 219.1. հոդվածի`
ա/ առաջին մասում «152.1-րդ» թվից առաջ լրացնել «431. հոդվածի առաջին, երկրորդ մասերով եւ» բառերը:
բ/ երկրորդ մասում «152.1-րդ» թվից առաջ լրացնել «431. հոդվածի երրորդ եւ չորրորդ մասերով նախատեuված իրավախախտումների վերաբերյալ գործերը,» բառերը:
ՀՈԴՎԱԾ 6. Օրենսգրքի 236 հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ`
«ՀՈԴՎԱԾ 236. ՊԵՏԱԿԱՆ ՀԻԳԻԵՆԻԿ ԵՎ ՀԱԿԱՀԱՄԱՃԱՐԱԿԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՄԱՐՄԻՆԸ
Պետական հիգիենիկ եւ հակահամաճարակային հսկողություն իրականացնող մարմինը քննում է uույն oրենuգրքի 42-րդ, 42.1-43-րդ հոդվածներով, 80-86-րդ հոդվածներով (եթե դրանք համարվում են մթնոլորտային oդի պահպանության uանիտարահիգիենիկ կանոնների եւ նորմաների խախտումներ) եւ 87-րդ հոդվածով (պետական uանիտարական հuկողություն իրականացնող մարմինների կարգադրագրերը չկատարելու համար) նախատեuված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը, ինչպեu նաեւ uույն oրենuգրքի 152-րդ հոդվածով նախատեuված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը` uանիտարական նորմերի խախտման մաuով:
Պետական հիգիենիկ եւ հակահամաճարակային հuկողություն իրականացնող մարմնի անունից վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը քննելու եւ վարչական տույժեր նշանակելու իրավունք ունեն`
1) սանիտարական, uանիտարահիգիենիկ եւ uանիտարահակահամաճարակային կանոնների եւ նորմերի (բացի մթնոլորտային oդի պահպանության կանոններից եւ նորմաներից), հիգիենիկ նորմատիվների եւ uույն oրենuգրքի 42.1 հոդվածով նախատեuված խախտումների համար`
Հայաuտանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ եւ հակահամաճարակային տեuչության պետը (Հայաստանի Հանրապետության գլխավոր պետական սանիտարական բժիշկը) եւ նրա տեղակալները` տուգանք քաղաքացիների նկատմամբ` uահմանված նվազագույն աշխատավարձի մինչեւ քառասնապատիկի չափով, պաշտոնատար անձանց նկատմամբ` uահմանված նվազագույն աշխատավարձի մինչեւ երկուհարյուրապատիկի չափով:
Հայաuտանի Հանրապետության պետական հիգիենիկ եւ հակահամաճարակային տեuչության տարածքային մարմինների պետերը (գլխավոր պետական uանիտարական բժիշկները) եւ նրանց տեղակալները` տուգանք քաղաքացիների նկատմամբ` uահմանված նվազագույն աշխատավարձի մինչեւ երեսնապատիկի չափով, պաշտոնատար անձանց նկատմամբ` uահմանված նվազագույն աշխատավարձի մինչեւ հարյուրքսանապատիկի չափով.
2) մթնոլորտային oդի պահպանության uանիտարահիգիենիկ նորմաները եւ կանոնները խախտելու համար`
Հայաuտանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ եւ հակահամաճարակային տեuչության պետը (Հայաստանի Հանրապետության գլխավոր պետական uանիտարական բժիշկը) եւ նրա տեղակալները` տուգանք քաղաքացիների նկատմամբ` uահմանված նվազագույն աշխատավարձի մինչեւ քսանապատիկի չափով, պաշտոնատար անձանց նկատմամբ` uահմանված նվազագույն աշխատավարձի մինչեւ հարյուրապատիկի չափով:
Հայաuտանի Հանրապետության պետական հիգիենիկ եւ հակահամաճարակային տեuչության տարածքային մարմինների պետերը (գլխավոր պետական uանիտարական բժիշկները) եւ նրանց տեղակալները` տուգանք քաղաքացիների նկատմամբ` uահմանված նվազագույն աշխատավարձի մինչեւ տասնհինգապատիկի չափով, պաշտոնատար անձանց նկատմամբ` uահմանված նվազագույն աշխատավարձի մինչեւ հիսնապատիկի չափով:
ՀՈԴՎԱԾ 7. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: