ԳԼՈՒԽ 1.
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան
Սույն օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետության ջրի ազգային ծրագրի (այսուհետեւ` Ջրի ազգային ծրագիր) սահմանման եւ իրականացման հետ կապված հարաբերությունները` ընդգրկելով ազգային ջրային պաշարի, ռազմավարական ջրային պաշարի, օգտագործելի ջրային ռեսուրսների գնահատականները, ջրերի նկատմամբ առաջարկը եւ պահանջարկը, ջրային բնագավառի պահպանման եւ զարգացման հիմնական խնդիրները եւ հեռանկարները, Ջրի ազգային ծրագրի իրականացման միջոցառումները` ելնելով ջրի սահմանափակ լինելու, մարդու կյանքի եւ առողջության, կենդանական եւ բուսական աշխարհի պահպանման համար հիմնական միջոցներից մեկը հանդիսանալու, դրա մատչելիության ապահովման նախապայմաններից:
Հոդված 2. Ջրի ազգային ծրագրի մասին օրենսդրությունը
Ջրի ազգային ծրագրի սահմանումը եւ իրականացումը կարգավորվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքով, «Ջրի ազգային քաղաքականության հիմնադրույթների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, սույն օրենքով, իրավական այլ ակտերով եւ միջազգային պայմանագրերով:
Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված են այլ նորմեր, քան նախատեսված են սույն օրենքում, ապա կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը:
ԳԼՈՒԽ 2.
ՕՐԵՆՔԻ ՆՊԱՏԱԿԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ
Հոդված 3. Օրենքի նպատակը
Օրենքի նպատակն է օգտագործելի ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման միջոցով բնակչության եւ տնտեսության պահանջների բավարարման, շրջակա միջավայրի էկոլոգիական կայունության ապահովման, ռազմավարական ջրային պաշարի կազմավորման եւ օգտագործման, ազգային ջրային պաշարի պահպանության, Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի եւ «Ջրի ազգային քաղաքականության հիմնադրույթների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի խնդիրների լուծմանն ուղղված միջոցառումների սահմանումը:
Հոդված 4. Օրենքի խնդիրները
Օրենքի խնդիրներն են.
1) ազգային ջրային պաշարի, ռազմավարական ջրային պաշարի, օգտագործելի ջրային ռեսուրսների պահպանման եւ ավելացմանն ուղղված միջոցառումների սահմանումը, ջրային համակարգերի դասակարգումը, պետական նշանակության ջրային համակարգերի որոշման չափանիշների եւ այդ համակարգերի ցանկի սահմանումը,
2) ջրօգտագործման վճարի առավելագույն եւ նվազագույն չափերի, ներառյալ՝ ջրային ռեսուրսների արդյունահանման, հետ վերադարձման եւ բնապահպանական վճարների դրույքաչափերի սահմանումը,
3) ջրերի նկատմամբ առաջարկի եւ պահանջարկի գնահատումը,
4) ջրային ռեսուրսների ամբարման, բաշխման եւ օգտագործման ռազմավարության սահմանումը,
5) Ջրի ազգային ծրագրի կատարումն ապահովող իրավական ակտերի ընդունման ու կատարման, դրանց կատարելագործման վերաբերյալ առաջարկությունների, ինչպես նաեւ պետական կառավարման մարմինների կողմից իրականացվող գործողությունների համակարգմանն ուղղված միջոցառումների սահմանումը,
6) ջրային նորմերի մշակմանը, էկոլոգիական թողքերի մեծությունների եւ ջրերի անվերադարձ վերցման սահմանային թույլատրելի ծավալների ճշգրտմանը, հատուկ պահպանվող ավազանային տարածքների կամ դրանց մասի ցանկի, ջրային ավազաններում արտակարգ էկոլոգիական իրավիճակների եւ էկոլոգիական աղետների գոտիների մշակմանը, ջրաէկոհամակարգերի վրա վնասակար ազդեցությունների կանխմանն ու ջրային ռեսուրսների մոնիտորինգի բարելավման եւ աղտոտման կանխարգելմանն ուղղված միջոցառումների սահմանումը,
7) Ջրի ազգային ծրագրում ընդգրկված միջոցառումների նկարագրի, ծավալների, դրանց իրականացման համար պատասխանատու մարմինների եւ ժամանակացույցի սահմանումը,
8) Ջրի ազգային ծրագրի իրականացման համար անհրաժեշտ ֆինանսական պահանջների եւ ֆինանսավորման առաջարկվող աղբյուրների սահմանումը,
9) հասարակության իրազեկության ապահովումը:
Ջրի ազգային ծրագրի խնդիրներն իրականացնելու համար սահմանվում են կարճաժամկետ (մինչեւ 2010թ.) ծրագրեր, որոնք ներկայացված են հավելվածում: Միջնաժամկետ (2010-2015թթ.) եւ երկարաժամկետ (2015-2021թ.թ.) միջոցառումների ծրագրերը մշակվում են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից եւ ներկայացվում են քննարկման ջրի ազգային ծրագրի թարմացման ժամանակ:
ԳԼՈՒԽ 3.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄԸ
Հոդված 5. Հայաստանի Հանրապետության ջրային ռեսուրսները
Հայաստանի Հանրապետության տարածքի ջրային հաշվեկշռի տարրերի բաշխումն ըստ 14 խոշոր գետային ավազանների, գետավազանային կառավարման տարածքների, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության ջրային ռեսուրսները՝ ներառյալ օգտագործելի ջրային ռեսուրսները, ռազմավարական պաշարը եւ ազգային ջրային պաշարը, այդ թվում նաեւ ըստ գետավազանային կառավարման տարածքների, սահմանվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից:
Հոդված 6. Օգտագործելի ջրային ռեսուրսները
Օգտագործելի ջրային ռեսուրսները ներառում են Հայաստանի Հանրապետության տարածքում ձեւավորվող գետային հոսքը, անդրսահմանային Արաքս եւ Ախուրյան գետերի հոսքի Հայաստանի մասնաբաժինը եւ վերականգնվող ստորերկրյա ջրային ռեսուրսները:
Օգտագործելի ջրային ռեսուրսները կազմում են 9049 մլն մ3 եւ ներառում են.
1) Հայաստանի Հանրապետության տարածքում ձեւավորվող գետային հոսքը` 6859 մլն մ3,
2) անդրսահմանային Արաքս եւ Ախուրյան գետերի հոսքի Հայաստանի մասնաբաժինը՝ հոսքի 50 տոկոսը` 1190 մլն մ3,
3) վերականգնվող ստորերկրյա ջրային ռեսուրսները` 1000 մլն մ3: Վերականգնվող ստորերկրյա ջրային ռեսուրսների ծավալները ենթակա են ճշգրտման Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից:
Հոդված 7. Ռազմավարական ջրային պաշարը
Ռազմավարական ջրային պաշարը այնպիսի որակի եւ քանակի ջրերն են, որոնք անհրաժեշտ են արտակարգ իրավիճակների պայմաններում (երաշտ, էկոլոգիական աղետներ, էներգետիկ ճգնաժամ եւ այլն) մարդկանց հիմնական կարիքների բավարարման եւ ջրային էկոհամակարգերի պահպանման ապահովման համար:
Ռազմավարական ջրային պաշարը կարող է ավելացվել` կուտակելով օգտագործելի ջրային պաշարի մի մասը Սեւանա լճում կամ նոր կառուցվող ջրամբարներում:
Ռազմավարական ջրային պաշարը ներառում է Սեւանա լճի ծավալի աճը 2005թ. հունվարի 1-ից հետո, ջրամբարների մեռյալ ծավալի հնարավոր օգտագործելի մասը, լճերի՝ բացառությամբ Սեւանա լճի, ծավալի օգտագործման ենթակա մասը, ստորերկրյա հոսքը:
Ռազմավարական ստորերկրյա ջրային ռեսուրսների ծավալը կազմավորվում է գոյություն ունեցող հորատանցքերի շուրջօրյա շահագործման եւ լրացուցիչ հորատանցքերի հորատման միջոցով առաջացած հոսքից: Ռազմավարական ստորերկրյա ջրային ռեսուրսների ծավալները պարբերաբար ենթակա են ճշգրտման Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից:
Ռազմավարական ջրային պաշարը օգտագործվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:
Հոդված 8. Ազգային ջրային պաշարը
Ազգային ջրային պաշարը ձեւավորվում է որպես Հայաստանի Հանրապետության ջրային ռեսուրսների եւ օգտագործելի ջրային ռեսուրսների ու ռազմավարական ջրային պաշարի տարբերություն:
Ազգային ջրային պաշարի օգտագործումն արգելվում է, բացառությամբ ռազմավարական ջրային պաշարի սպառումից հետո, Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ` հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության ջրի ազգային խորհրդի եզրակացությունը:
Ազգային ջրային պաշարը ներառում է լճերի ծավալը՝ բացառությամբ Սեւանա լճի, Սեւանա լճի ծավալը 2005թ. հունվարի 1-ի դրությամբ, խորքային ստորերկրյա ջրային ռեսուրսները եւ սառցադաշտերը` մինչեւ դրանց հալումը:
Հոդված 9. Անդրսահմանային ջրային ռեսուրսները
Հայաստանի Հանրապետության անդրսահմանային խոշոր գետերի հոսքը բաշխվում է.
1) Արաքս եւ Ախուրյան` 1190 մլն. մ3,
2) Դեբեդ՝ 1187 մլն. մ3,
3) Աղստեւ ՝ 337 մլն. մ3,
4) Արփա ՝ 731 մլն. մ3,
5) Որոտան՝ 678 մլն. մ3,
6) Ողջի՝ 330 մլն. մ3:
Հոդված 10. Ջրային ռեսուրսների դասակարգումը
Հայաստանի Հանրապետության մակերեւութային ջրերը` գետերը եւ լճերը դասակարգվում են ըստ.
1) նշանակության՝ միջազգային (անդրսահմանային ազդեցության ջրային ռեսուրսներ), հանրապետական (երբ ջրային ռեսուրսը ունի ազդեցություն Հայաստանի Հանրապետության մի քանի ջրհավաք ավազանների վրա), տեղական (երբ ջրային ռեսուրսը ունի ազդեցություն Հայաստանի Հանրապետության մեկ ջրհավաք ավազանի վրա),
2) սնման աղբյուրների՝ հալոցքային, անձրեւային, ստորերկրյա,
3) երկարության՝ գետերի համար՝ մեծ, միջին, փոքր, մանր,
4) ծավալի՝ լճերի համար՝ մեծ, փոքր, լճակներ,
5) ջրայնության աստիճանի՝ ջրառատ, միջին, ջրասակավ,
6) հոսքի տարեկան բաշխման՝ հավասարաչափ, անհավասարաչափ, կտրուկ փոփոխական,
7) օգտագործման նշանակության՝ խմելու-կենցաղային, ոռոգման, արդյունաբերական, էներգետիկա, ձկնատնտեսական, ռեկրեացիա,
8) որակի՝ բարձր, լավ, միջին, ցածր:
Հայաստանի Հանրապետության ստորերկրյա ջրերը ժամանակային փոփոխության բնույթից կախված դասակարգվում են ըստ մնայուն ծավալով խորքային ոչ ճնշումային ու ճնշումային` արտեզյան եւ ամենամյա վերականգնվող ստորերկրյա ջրերի:
Հայաստանի Հանրապետության ջրային ռեսուրսները ըստ բնական հանքայնացման դասակարգվում են` քաղցրահամ, ցածր հանքայնացման, միջին հանքայնացման, բարձր հանքայնացման, աղային, գերաղային:
Հայաստանի Հանրապետության ջրային ռեսուրսները ըստ բնական կազմի դասակարգվում են անիոնային՝ հիդրոկարբոնատային, կարբոնատային, քլորիդային եւ կատիոնային՝ կալցիումային, մագնեզիումային, նատրիումային:
Ըստ դասակարգման ջրային ռեսուրսների օգտագործման եւ պահպանության պահանջները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
ԳԼՈՒԽ 4.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԸ
Հոդված 11. Հայաստանի Հանրապետության ջրային համակարգերի դասակարգումը
Ջրի ազգային ծրագրով սահմանված պետական նշանակության ջրային համակարգերը պետական սեփականություն են եւ ենթակա չեն մասնավորեցման: Ջրային համակարգերը դասակարգվում են ելնելով դրանց`
1) դրանց ռազմավարական նշանակությունից,
2) սոցիալ-տնտեսական կարեւորությունից,
3) բնապահպանական նշանակությունից,
4) խափանման ռիսկի եւ հնարավոր վթարի ազդեցության գնահատման աստիճանից:
Ջրային համակարգերի համար սահմանվում են պետական հատուկ նշանակության, պետական նշանակության առաջին, պետական նշանակության երկրորդ, երրորդ, չորրորդ եւ հինգերորդ կարգերը:
Պետական հատուկ նշանակության ջրային համակարգը Հայաստանի Հանրապետության համար ռազմավարական նշանակություն ունեցող հիդրոտեխնիկական կառուցվածքների համալիրն է, որի վթարը կամ խափանումը կարող է հանգեցնել բազմաթիվ մարդկային զոհերի եւ (կամ) էկոլոգիական աղետների եւ (կամ) երկրի տնտեսությանը պատճառել առանձնապես խոշոր չափերի հասնող վնասներ եւ (կամ) առաջացնել անդր՟սահ՟մա՟նա՟յին ազ՟դե՟ցու՟թ՟յուն:
Պետական նշանակության առաջին կարգի ջրային համակարգը Հայաստանի Հանրապետության համար կարեւոր նշանակություն ունեցող հիդրոտեխնիկական կառուցվածքների համալիր է, որի վթարը կամ խափանումը կարող է հանգեցնել մարդկային զոհերի եւ (կամ) պատճառ հանդիսանալ շրջակա միջավայրում էկոլոգիական արտակարգ իրավիճակների առաջացման համար եւ (կամ) երկրի տնտեսությանը պատճառել խոշոր չափերի հասնող վնասներ:
Պետական նշանակության երկրորդ կարգի ջրային համակարգը հիդրոտեխնիկական կառուցվածքների համալիրն է, որի վթարը կամ խափանումը կարող է պատճառ հանդիսանալ շրջակա միջավայրի կայուն զարգացման խախտման համար եւ (կամ) երկրի տնտեսությանը պատճառել զգալի չափերի հասնող վնասներ:
Երրորդ կարգի ջրային համակարգը հիդրոտեխնիկական կառուցվածքների համալիրն է, որի վթարը կամ խափանումը կարող է պատճառ հանդիսանալ շրջակա միջավայրի ժամանակավոր աղտոտման համար եւ (կամ) երկրի տնտեսությանը պատճառել միջին չափերի հասնող վնասներ:
Չորրորդ կարգի ջրային համակարգը հիդրոտեխնիկական կառուցվածքների համալիրն է, որի վթարը կամ խափանումը չի կարող պատճառ հանդիսանալ շրջակա միջավայրի աղտոտման համար եւ (կամ) երկրի տնտեսությանը պատճառել փոքր չափի վնասներ, որոնք հնարավոր կլինի կարճ ժամանակում վերականգնել համակարգն օգտագործողի ուժերով:
Հինգերորդ կարգի ջրային համակարգը տեղական նշանակության հիդրոտեխնիկական կառուցվածքների համալիրն է, որի շահագործումը/օգտագործումը անվտանգ է:
Սույն հոդվածի իմաստով տեղական նշանակության հիդրոտեխնիկական կառուցվածքների համալիր համարվում է մեկ համայնքի նշանակության ջրային համակարգ:
Սույն հոդվածի իմաստով վնասի փոքր չափ է համարվում օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկը չգերազանցող գումարը, միջին չափ է համարվում սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատակից մինչեւ հինգհազարապատիկը չգերազանցող գումարը, զգալի չափ է համարվում սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհազարապատիկից մինչեւ քսանհազարապատիկը չգերազանցող գումարը, խոշոր չափ է համարվում սահմանված նվազագույն աշխատավարձի քսանհինգհազարապատիկից մինչեւ հարյուրհազարապատիկը չգերազանցող գումարը, առանձնապես խոշոր չափ է համարվում սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրհազարապատիկը գերազանցող գումարը:
Հոդված 12. Ջրային համակարգերի դասակարգումը ըստ վթարի վտանգավորության աստիճանի
Ջրային համակարգերը ըստ վթարի վտանգավորության աստիճանի դասակարգվում են` առանձնապես բարձր ռիսկային, բարձր ռիսկային, միջին ռիսկային եւ ցածր ռիսկային: Սույն օրենքի շրջանակներում ռիսկը սահմանվում է, որպես հիդրոհանգույցի, բնակչության եւ (կամ) շրջակա միջավայրի համար որոշակի մակարդակի վտանգի իրականացման հնարավոր անցանկալի հետեւանքների հավանական չափն ու նկարագիրը: Ռիսկը գնահատվում է իրադարձությունների հավանական զարգացումների եւ անվտանգության սահմանային ցուցանիշների համադրմամբ` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով:
Ջրային համակարգերում ներառված այն հիդրոտեխնիկական կառուցվածքները, որոնց հնարավոր վթարը կարող է հանգեցնել պետական հատուկ նշանակության ջրային համակարգերի դասակարգմանը համապատասխանող հետեւանքների, համարվում են առանձնապես բարձր ռիսկային:
Ջրային համակարգերում ներառված այն հիդրոտեխնիկական կառուցվածքները, որոնց հնարավոր վթարը կարող է հանգեցնել պետական նշանակության առաջին եւ երկրորդ կարգի ջրային համակարգերի դասակարգմանը համապատասխանող հետեւանքների, համարվում են բարձր ռիսկային:
Ջրային համակարգերում ներառված այն հիդրոտեխնիկական կառուցվածքները, որոնց հնարավոր վթարը կարող է հանգեցնել երրորդ կարգի ջրային համակարգերի դասակարգմանը համապատասխանող հետեւանքների, համարվում են միջին ռիսկային:
Ջրային համակարգերում ներառված այն հիդրոտեխնիկական կառուցվածքները, որոնց հնարավոր վթարը կարող է հանգեցնել չորրորդ եւ հինգերորդ կարգի ջրային համակարգերի դասակարգմանը համապատասխանող հետեւանքների, համարվում են ցածր ռիսկային:
Հոդված 13. Պետական նշանակության ջրային համակարգերի դասակարգման բնորոշող չափանիշները
Պետական նշանակության ջրային համակարգերը բնորոշող չափանիշներն են`
1. դրանց ռազմավարական նշանակությունը,
2. սոցիալ-տնտեսական, բնապահպանական նշանակությունը,
3. ջրային համակարգերի օգտագործման խափանման ռիսկը,
4. վթարների առաջացման դեպքում հնարավոր վտանգների առաջացման ռիսկը` բնակչության մեծ խմբերին ջրամատակարարման ապահովման խնդիրների առաջացումը, որպես դրանց հետեւանք սոցիալական դժգոհությունների առաջացումը,
5. շրջակա միջավայրում էկոլոգիական արտակարգ իրավիճակների առաջացումը:
Պետական հատուկ նշանակության ջրային համակարգեր, պետական նշանակության առաջին եւ երկրորդ կարգի ջրային համակարգեր համարվում են ռազմավարական նշանակություն ունեցող ջրային համակարգերը, որոնց համար Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում դեպոնացվում են միջոցներ արտակարգ իրավիճակները կանխելու համար: Պետական հատուկ նշանակության ջրային համակարգերի ցանկը սահմանում է սույն օրենքը:
Երրորդ կարգի ջրային համակարգերը, որոնք չեն կառուցվել մասնավոր ներդրումների միջոցով կարող են սեփականության իրավունքով տրվել համայնքներին:
Չորրորդ կարգի ջրային համակարգերը, որոնք չեն կառուցվել մասնավոր ներդրումների միջոցով, կարող են սեփականության իրավունքով տրվել համայնքներին, ջրօգտագործողների ընկերություններին, դրանց միություններին եւ հանրային ծառայություններ մատուցող այլ կազմակերպություններին:
Հինգերորդ կարգի ջրային համակարգերը կարող են տրվել մասնավորեցման:
Պետական նշանակության ջրային համակարգերի իրավական, կազմակերպական, տնտեսական եւ այլ ռեժիմներն ու դրանց պահպանության եւ շահագործման պահանջները տարածվում են նաեւ մասնավոր ներդրողների կողմից կառուցված այն ջրային համակարգերի վրա, որոնք իրենց բնութագրերով համապատասխանում են պետական նշանակության ջրային համակարգերի չափանիշներին: Մասնավոր ներդրողների կողմից կառուցված ջրային համակարգերի վրա պետական նշանակության ջրային համակարգերի ռեժիմների տարածումը չի առաջացնում դրանց նկատմամբ սեփականության իրավունքի փոփոխություն:
Հոդված 14. Պետական նշանակության ջրային համակարգերը եւ դրանց ցանկը
Պետական նշանակության ջրային համակարգերն են՝
1) ջրամբարները, բացառությամբ Ջրի ազգային ծրագրով սահմանված այն ջրամբարների, որոնց հնարավոր վթարի վտանգավորության աստիճանը ցածր ռիսկային է կամ անվտանգ,
2) խմելու-կենցաղային ջրամատակարարման եւ ջրահեռացման համակարգերը, այդ թվում` կապտաժները, մաքրման կայանները, օրվա կարգավորիչ ջրամբարները, մայրուղային ջրատարները /ինքնահոս, մեխանիկական/ իրենց բոլոր շահագործման համար անհրաժեշտ հանգույցներով, ջրահեռացման ներքին ցանցերը
3) հիդրոտեխնիկական թունելները,
4) ոռոգման ջրանցքները, ջրանցույցները, դյուկերները,
5) երկու եւ ավելի համայնքներ ոռոգման ջուր մղող պոմպակայանները,
6) ցամաքուրդային կառուցվածքները,
7) հակասելավային կառուցվածքները,
8) պոչամբարները եւ պոչատարերը,
9) կեղտաջրերի հեռացման ցանցերը իրենց բոլոր հանգույցներով:
Հոդված 15. Պետական հատուկ նշանակության ջրային համակարգերի ցանկը եւ դրանց պահպանման ծախսերի հաշվարկումն ու փոխհատուցումը
Պետական հատուկ նշանակության ջրային համակարգերի պահպանման ծախսերը հաշվարկվում եւ ամրագրվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում, կամ փոխհատուցվում են երաշխավորված ֆինանսական աղբյուրից: Ջրային համակարգը օգտագործող անձի կողմից իրացված ջրերի դիմաց վճարումներից կազմավորված հասույթի այն մասը, որը նախատեսվում է պետական հատուկ նշանակության ջրային համակարգերի պահպանման համար, փոխանցվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:
Պետական հատուկ նշանակության ջրային համակարգերն են.
1) Որոտան-Արփա-Սեւան հիդրոհամալիրը (Արփա-Սեւան եւ Որոտան-Արփա թունելները, Կեչուտի ջրամբարը եւ Էլեգիսի հիդրոհանգույցը),
2) Ախուրյանի ջրամբարը,
3) «Արփի-Լիճ» ջրամբարը,
4) Ազատի ջրամբարը,
5) Ապարանի ջրամբարը,
6) Ջողազի ջրամբարը,
7) Սպանդարյանի ջրամբարը,
8) Տոլորսի ջրամբարը,
9) Մանթաշի ջրամբարը,
10) Հեր-Հերի ջրամբարը,
11) Հախումի ջրամբարը,
12) Տավուշի ջրամբարը,
13) Հալավարի ջրամբարը,
14) Սեւաբերդի ջրամբարը,
15) Դավիթ Բեկի ջրամբարը,
16) Այգեձորի ջրամբարը,
17) Կառնուտի ջրամբարը,
18) Վարդաքարի ջրամբարը,
19) Սառնաղբյուրի ջրամբարը,
20) Թավշուտի ջրամբարը,
21) Զանգակատանի ջրամբարը,
22) Երեւանի ջրամբարը,
23) Գեղիի ջրամբարը,
24) Մարմարիկի ջրամբարը (կառուցվող),
25) Առինջի հեղեղակարգավորիչը` Գետառ հեղեղակատարով,
26) Ջրամատակարարման օրվա կարգավորման ջրամբարներ,
27) Արաքս գետի վրա Կարա-Կալայի հիդրոհանգույցը,
28) Ջրամատակարարման նպատակով օգտագործվող հատուկ, պետության կողմից պահպանվող ստորգետնյա եւ այլ ջրառ կառուցվածքներ,
29) Արաքս գետի ափապաշտպան կառուցվածքներ,
30) Ոռոգման եւ էներգետիկ նշանակության 5,0 խոր.մ/վրկ-ում եւ ավելի թողունակությամբ ջրանցքներ:
ԳԼՈՒԽ 5.
ՋՐԱՅԻՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՈՒՄԸ
Հոդված 16. Ջրամատակարարման եւ ջրահեռացման ոլորտի գերակա խնդիրները
Ջրամատակարարման եւ ջրահեռացման ոլորտի գերակա խնդիրներն են`
- ոռոգման եւ խմելու ջրի համակարգերի կայուն շահագործման ապահովումը, կառավարման մեխանիզմների կատարելագործումը,
- ոռոգման ենթակառուցվածքների եւ ծառայությունների բարելավումը, ոռոգելի տարածքների ավելացումը, ոռոգելի հողերի մելիորատիվ վիճակի բարելավումը` ոռոգման առկա համակարգերը վերականգնելու եւ դրանք ընդլայնելու եղանակով` գյուղատնտեսության զարգացմանն ուղղված ռազմավարության եւ ծրագրերի իրականացմանը համահունչ,
- ջրամատակարարման եւ ջրահեռացման ընկերությունների ֆինանսական կայունության ապահովումը,
- հուսալի եւ անընդհատ ջրամատակարարման եւ ջրահեռացման ապահովումը,
- բնակչության համար ջրամատակարարման եւ ջրահեռացման ծառայությունների մատչելիության բարձրացումը,
- անապահով սպառողներին ջրային ծառայություններից օգտվելու հնարավորության ապահովումը,
- ջրային համակարգերի շահագործման, ջրամատակարարման եւ ջրահեռացման ծառայությունների մատուցման ոլորտում մասնավոր հատվածի ներգրավումը, համակարգերի մասնակցային կառավարման զարգացումը,
- ջրամատակարարման եւ ջրահեռացման ծառայություններ տրամադրող ընկերությունների գործունեության նկատմամբ մոնիտորինգի եւ վերահuկողության իրականացումը,
- շահագործման նվազագույն տեխնիկական պահանջների սահմանումը եւ հսկողությունը,
- խմելու ջրամատակարարման, ցամաքուրդային, ոռոգման եւ կեղտաջրերի մաքրման ծառայությունների որակի եւ կառավարման նկատմամբ հuկողության ապահովումը,
- ջրoգտագործողների կողմից ջրամատակարարման եւ հեռացվող կեղտաջրերի որակի մոնիտորինգի իրականացման բարելավումը, որն ուղղված է լինելու ջրային ռեսուրսները աղտոտումից պաշտպանելուն,
- շրջակա միջավայրի աղտոտման նվազեցումը,
- ջրի հաշվառման համակարգի ներդրում,
- ջրամատակարարման եւ ջրահեռացման համակարգում ջրակորուստների նվազեցում,
- ջրամատակարարման եւ ջրահեռացման ծառայությունների բա՟րե՟լավման նպատակով ներ՟դրում՟ների անհրաժեշտ ծավալ՟ների ներ՟գրա՟վու՟մը,
- ջրամատակարարման եւ ջրահեռացման համակարգերի վերականգնման, կառուցման եւ շահագործման գործընթացում արդիական տեխնոլոգիաների կիրառումը,
- ոռոգման նոր տեխնոլոգիաների ներդրում,
- ջրային ռեսուրսների մոնիտորինգի իրականացման ապահովումը:
Հոդված 17. Ջրամատակարարման եւ ջրահեռացման ոլորտի խնդիրների լուծումը
Ջրամատակարարման եւ ջրահեռացման ոլորտի խնդիրների լուծման ուղիները սահմանվում են ջրօգտագործման առանձին ոլորտների զարգացման ռազմավարություններով, որոնք սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից:
Հոդված 18. Խմելու-կենցաղային ջրամատակարարման եւ ջրահեռացման ոլորտում խնդիրները, դրանց գերակայությունը եւ ոլորտի զարգացման հեռանկարները
Խմելու ջրի ոլորտի զարգացման հեռանկարներն ամրագրվում են խմելու ջրի ոլորտի ռազմավարական զարգացման ծրագրում, որը սահմանվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից:
Խմելու-կենցաղային ջրամատակարարման համակարգերի անխափան աշխատանքն ապահովելու նպատակով մշտապես իրականացվում են դրանց հուսալիության անհրաժեշտ մակարդակի պահպանմանն ուղղված միջոցառումներ:
Խմելու ջրի ոլորտում խնդիրների լուծումը իրականացվում է հետեւյալ գերակայությունները հիմք ընդունելով`
1) պահանջվող որակի եւ անհրաժեշտ քանակի ջրով ապահովումը,
2) անընդմեջ ջրամատակարարման ապահովումը,
3) գյուղական վայրերում անվտանգ ջրամատակարարման եւ ջրահեռացման ծառայությունների զարգացումն ու բարելավումը,
4) ջրամատակարարման եւ ջրահեռացման ծառայությունների զարգացումն ու բարելավումը` հատկապես գյուղական վայրերում,
5) ջրամատակարարման համակարգերում ջրի կորուստների նվազեցումը,
6) էներգատար ջրամատակարարման համակարգերի հնարավորինս փոխարինումը ինքնահոս համակարգերով,
7) ջրի հաշվառման համակարգի ներդրումը եւ զարգացումը, ջրի տնտեսմանն ուղղված միջոցառումների իրականացումը,
8) կեղտաջրերի մաքրման կայանների անհրաժեշտ վերանորոգումը եւ նորերի կառուցումը,
9) ջրօգտագործողների կողմից արտադրական կեղտաջրերի նախնական մաքրում իրականացնելու մեխանիզմների ստեղծումը,
10) օրվա կարգավորիչ ջրամբարների վերանորոգումը եւ նորերի կառուցումը,
11) ջրամատակարարման եւ ջրահեռացման ոլորտի ենթակառուցվածքի զարգացումը,
12) հա՟մա՟կար՟՟գի կա՟ռա՟վար՟ման մեխանիզմների կատարելագործումը,
13) ներ՟դրում՟ների անհրաժեշտ ծավալ՟ների ներ՟գրա՟վու՟մը,
14) կեղտաջրերի մաքրման նոր տեխնոլոգիաների ներդրումը,
15) ջրամատակարարման եւ ջրահեռացման ծառայությունների մակարդակի բարձրացումը /տեխնիկական վերազինում եւ կադրերի պատրաստում/,
16) ջրամատակարարման համակարգերի վերականգնման եւ կառուցման գործընթացում արդիական տեխնոլոգիաների կիրառումը:
Ջրամատակարարման ժամերի քանակը եւ քսանչորսժամյա ջրամատակարարմանն անցնելու ժամանակացույցը` ըստ կենտրոնացված ջրամատակարարման համակարգերի սպասարկման տարածքների/ենթատարածքների սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից։
Սոցիալապես անապահով ընտանիքների համար ջրամատակարարման եւ ջրահեռացման ծառայությունների մատչելիության ապահովման մեխանիզմները, ինչպես նաեւ սուբսիդիաների կամ հարկային արտոնությունների տրամադրման տեսքով ջրային հարաբերություններում ֆ?ինանսական օգնության տրամադրման ձեւը` սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից:
Հոդված 19. Ոռոգման ոլորտի խնդիրները եւ զարգացման հեռանկարները
Ոռոգման ոլորտի զարգացման հեռանկարներն ամրագրվում են ոռոգման ոլորտի ռազմավարական զարգացման ծրագրում, որը սահմանվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից:
Ո՟ռոգման հա՟մա՟կարգե՟րի զարգաց՟ման հիմ՟նա՟կան նպա՟տակն է գյուղատնտեսական մթերք՟նե՟րի հու՟սա՟լի արտադ՟րութ՟յան ա՟պա՟հո՟վու՟մը, բեր՟քա՟տվութ՟յան եւ գյու՟ղատն՟տե՟սա՟կան ար՟տադ՟րութ՟յան ե՟կամ՟տա՟բե՟րութ՟յան բարձ՟րա՟ցու՟մը, շահագործման եւ պահպանման ծախսերի կրճատումը:
Ոռոգման ջրի խնդիրների լուծումը իրականացվում է հետեւյալ գերակայությունները հիմք ընդունելով`
1) ծառայությունների հաuանելիության, մատչելիության եւ որակի բարձրացումը,
2) uուբuիդավորման քաղաքականության հաuցեականության բարձրացումը,
3) մեխանիկական ջրամատակարարումից ինքնահոսի անցումը,
4) ոռոգման ոլորտի ենթակառուցվածքների ընդլայնումը եւ զարգացումը, ոռոգման արդիական տեխնոլոգիաների ներդրումը,
5) ոռոգման համակարգերի կառավարման եւ շահագործման արդյունավետության բարձրացումը,
6) հաշվառման եւ վճարների հավաքագրման համակարգերի բարելավումը, այդ թվում դիֆերենցված սակագների համակարգի ներդրումը,
7) մասնակցային կառավարման համակարգի զարգացումը` ջրօգտագործողների ընկերությունների եւ դրանց միությունների ստեղծման ճանապարհով,
8) հան՟րա՟պե՟տութ՟յան ո՟ռոգե՟լի հո՟ղա՟տա՟րածք՟նե՟րի ջրա՟պա՟հո՟վութ՟յան բարձրացումը,
9) ոռոգման նորմերի եւ ռեժիմների կարգավորումը,
10) հո՟ղե՟րի մե՟լիո՟րա՟տիվ վի՟ճա՟կի բա՟րե՟լա՟վումը,
11) ա՟ռան՟ձին տարածաշրջան՟նե՟րում սոցիա՟լա՟կան հնա՟րա՟վոր բա՟ցա՟սա՟կան ազդեցութ՟յու՟նը մեղմացնե՟լու նպա՟տա՟կով, ոռոգման հա՟մա՟կարգի ուղ՟ղա՟կի սուբսի՟դա՟վոր՟ման դադարեցու՟մից տնտես՟ված բյուջետա՟յին մի՟ջոց՟նե՟րը Հայաստանի Հանրապետության կա՟ռա՟վա՟րութ՟յան կող՟մից պետք է ուղղվեն այդ տա՟րա՟ծաշր՟ջան՟ներ:
Հոդված 20. Հիդրոէներգետիկայի ոլորտի զարգացման հեռանկարները
Հիդրոէներգետիկայի ոլորտի զարգացման հեռանկարներն ամրագրվում են հիդրոէներգետիկայի ոլորտի ռազմավարական զարգացման ծրագրում, որը սահմանվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից:
Հիդրոէներգետիկայի ոլորտում խնդիրների լուծումը իրականացվում է հետեւյալ գերակայությունները հիմք ընդունելով`
- հիդրոէլեկտրակայանների (այսուհետեւ` ՀԷԿ) կառուցման խրախուսումը` սեփական էներգետիկ պաշարներն առավելագույնս օգտագործելու նպատակով,
- առկա ՀԷԿ-երի տեխնիկական վիճակի ուսումնասիրումը` դրանց արդյունավետությունը բարձրացնելու նպատակով:
Հիդրոէներգետիկայի զարգացման համար կազմվում է կառուցման համար նախատեuվող հիդրոէներգետիկ կառուցվածքների տեղակայման մանրամաuն uխեմա, տեղակայման uխեմայի յուրաքանչյուր հիդրոէներգետիկ կառուցվածքի վերաբերյալ տրվում է հիմնական տեղեկատվություն նրա տեխնիկական ցուցանիշների, կատարվելիք ներդրումների, շրջակա միջավայրի վրա ունեցած ազդեցության եւ uպաuվող տնտեuական արդյունքների մաuին:
ԳԼՈՒԽ 6.
ՋՐԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ
Հոդված 21. Ջրային ռեսուրսների մոնիտորինգը
Հայաստանի Հանրապետության ջրային ռեսուրսների մոնիտորինգը իրականացվում է ըստ մոնիտորինգային ծրագրերի: Մոնիտորինգային ծրագրերը կազմվում են տեղեկատվական կարիքների եւ ռազմավարության հիման վրա՝ ելնելով ջրավազանային կառավարման պլանների մշակման եւ իրականացման համար անհրաժեշտ տվյալների պահանջներից:
Հայաստանի Հանրապետության մակերեւութային եւ ստորերկրյա ջրային ռեսուրսների մոնիտորինգային ծրագրերն իրականացվում են ազգային եւ ջրավազանային մակարդակներում:
Մոնիտորինգային ծրագիրը ներառում է՝
1) ցուցանիշների համախմբի ընտրությունը,
2) ջրային ռեսուրսի հետազոտվող հատվածի, նմուշառման, դիտարկման կամ ջրաչափական կետի ընտրությունը,
3) հետազոտվող միջավայրի (ջուր, հատակային նստվածքներ, բիոտա եւ այլն) ընտրությունը,
4) նմուշառումների եւ (կամ) չափումների պարբերականության որոշումը,
5) միջազգային ստանդարտներին ներդաշնակ նմուշների պահմանը եւ փոխադրմանը ներկայացվող պահանջների ընտրությունը,
6) միջազգային չափանիշներին ներդաշնակ լաբորատոր վերլուծության եւ չափման մեթոդների ընտրությունը,
7) ստացված տվյալների որակի վերահսկման ու գնահատման համակարգի եւ դրա ներդրման պլանի մշակումը,
8) տվյալների օպերատիվ եւ համապարփակ մշակման, տվյալներին համապատասխան նպատակային տեղեկատվության վերափոխման սխեմայի մշակումը,
9) տեղեկատվության ներկայացման հիմնական ձեւերի մշակումը եւ (կամ) ընտրությունը,
10) տվյալները շահագրգիռ անձանց տրամադրելու կարգի եւ ժամանակի համաձայնեցումը,
11) ծախսերի պլանավորումը եւ ֆինանսավորման աղբյուրների հստակեցումը,
12) ծրագրի իրականացման ընթացքի եւ արդյունքների գնահատման չափորոշիչների որոշումը,
13) ծրագրի իրականացման, գնահատման եւ թարմացման ժամանակացույցի մշակումն ու ընդունումը:
Ջրային ռեսուրսների մոնիտորինգի բարելավումը ստեղծում է ջրային ռեսուրսների օգտագործման, զարգացման եւ կառավարման վերաբերյալ որոշումների կայացման եւ պլանավորման համար անհրաժեշտ տեղեկատվական համակարգը:
Արդիական տեխնոլոգիաների կիրառման, ջրային ռեսուրսների մոնիտորինգի բարելավման ու աղտոտման նվազեցման ու կանխման ուղղված միջոցառումները սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:
Հոդված 22. Տվյալների կառավարումը
Ջրային պետկան կադաստրի վարումը պետության կողմից պարտադիր իրականացվող գործառույթ է եւ այդ համակարգում ներառված տվյալները Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով կրում են համընդհանուր մատչելիության բնույթ` միաժամանակ համարվելով պաշտոնական:
Ջրային պետական կադաստրի տեղեկատվական համակարգը ծառայում է որպես ջրային ռեսուրսների եւ ջրային համակարգերի պաշտոնական տեղեկատվության շտեմարան եւ ընդգրկում է վարչաիրավական եւ տեխնիկական տվյալներ ջրային ռեսուրսների եւ համակարգերի վերաբերյալ:
Ջրային պետական կադաստրի տեղեկատվական համակարգը բաղկացած է ջրային ոլորտի պետական լիազորված մարմինների կողմից ազգային եւ ջրավազանային մակարդակներում մշակվող եւ պահվող տվյալների թեմատիկ բազաներից ստացվող ամփոփ տեղեկատվությունից:
Պետական ջրային կադաստրի տեղեկատվական համակարգի բաղկացուցիչ մաս կազմող տվյալների բազաները համակցվում են միմյանց Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ընդունված ջրային ռեսուրսների կոդավորման համակարգի միջոցով՝ որպես յուրաքանչյուր ջրավազանին վերաբերվող տեղեկատվության ինտեգրման եւ քարտեզագրման միջոց:
Հոդված 23. Ջրա՟յին ռե՟սուրս՟նե՟րի պլա՟նա՟վո՟րու՟մը
Ջրային ռեսուրսի պլանավորումն իրականացվում է համապարփակ կառավարման պլանավորման սկզբունքով:
Ջրա՟յին ռե՟սուրս՟նե՟րի համապարփակ պլա՟նա՟վո՟րու՟մը նպատակաուղղված է հավասարակշռելու ջրօգտագործողների, ներառյալ՝ համայնքների, էներգետիկայի, արդունաբերության եւ գյուղատնտեսության փոխկապակցված փոխհարաբերությունները, ապահովելով՝
1) կոմունալ-կենցաղային, գյուղատնտեսությանը, արդյունաբերությանը եւ այլ ջրօգատգործողներին բավարար քանակի եւ պահանջվող որա՟կի ջրի մատակարարումը,
2) խմելու ջրի ապահովումն ու մատչելիությունը,
3) ջրային ռեսուրսների վերարտադրությունը,
4) ջրային ռեսուրսների եւ հարակից կենդանական եւ բուսական աշխարհի պահպանությունը,
5) ջրա՟յին հա՟մա՟կարգե՟րի օգտագործ՟ման արդյու՟նա՟վե՟տութ՟յա՟ն բարձրացումը եւ ջրի խնայողությունը,
6) կեղտաջրերի մաքրումը,
7) ջրերի վնասակար ազդեցություններից պաշտպանությունը,
8) շրջակա միջավայրի պահպանումը,
9) ջրային ռեսուրսների հետ կապված անդրսահմանային խնդիրների նվազեցումը, վերա՟ցումը եւ բացառումը,
10) ջրա՟յին ռե՟սուրս՟նե՟րի եւ համակարգերի օգտագործման ու կառավար՟ման նպատակների իրագործմանն ուղղված ծախսերի արդյունավետ իրականացումը:
Հոդված 24. Ջրային ռեսուրսների վրա ազդեցությունը սահմանափակող նորմերն ու ջրի որակի ապահովման նորմեր
Ջրի որակի ապահովման նորմերը սահմանվում են ելնելով առողջապահական, ինչպես նաեւ ջրային ռեսուրսների դեգրադացումը, հյուծումը, աղտոտումը կանխելու, բնապահպանական թողքերը ապահովելու պահանջներից եւ ներառում են բոլոր հավանական աղտոտող նյութերի թույլատրելի սահմանները, ըստ տարիների դրանց նվազեցման ցուցանիշները` միջազգայնորեն ընդունված չափանիշներին հասնելու նպատակով:
Ջրային ռեսուրսների վրա ազդեցությունը սահմանափակող նորմերը սահմանվում են` ելնելով ջրի որակի ապահովման նորմերից եւ հաշվի առնելով յուրաքանչյուր ջրային ռեսուրսի աղտոտվածության փաստացի իրավիճակը եւ ինքնամաքրման ունակությունը:
Ջրի որակի ապահովման նորմերը` կախված տեղանքի առանձնահատկություններից, յուրաքանչյուր ջրավազանային կառավարման տարածքի համար սահմանվում են Հայաստանի Հանրապետության ստանդարտացման պետական լիազոր մարմնի կողմից եւ հետագայում ներառվում են ջրավազանային կառավարման պլանների մեջ:
Հոդված 25. Հատուկ պահպանվող ավազանային կառավարման տարածքների ցանկը
Հատուկ պահպանվող ավազանային տարածքների կամ դրանց մասի ցանկը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը, իսկ դրանց մակերեւութային եւ (կամ) ստորերկրյա ջրերի կամ դրանցով պայմանավորված կենդանական եւ (կամ) բուսական աշխարհի համար պահպանության հատուկ համակարգի կիրառումը կարգավորվում է բնության հատուկ պահպանվող տարածքների մասին օրենսդրությամբ եւ այդ տարածքների կառավարման պլաններով:
Հոդված 26. Ջրային ավազաններում արտակարգ էկոլոգիական իրավիճակների եւ էկոլոգիական աղետների գոտիների սահմանումը
Արտակարգ էկոլոգիական իրավիճակի եւ էկոլոգիական աղետների գոտիները` տարածքի տեղամասեր են, որտեղ բնական երեւույթների, տնտեսական կամ այլ գործունեության արդյունքում տեղի են ունեցել շրջակա միջավայրում բացասական փոփոխություններ, որոնք սպառնում են բնակչության առողջությանը, բնական էկոհամակարգերի հավասարակշռվածությունը, բուսական եւ կենդանական աշխարհին: Արտակարգ էկոլոգիական իրավիճակի եւ էկոլոգիական աղետների գոտիների տարածքներում մարդկանց կյանքի, առողջության եւ շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցություն ունեցող բնական ռեսուրսների օգտագործման հետ կապված տնտեսական գործունեության որոշակի տեսակները դադարեցվում կամ սահմանափակվում են, եւ միջոցներ են ձեռնարկվում բնական ռեսուրսների վերականգնման եւ վերարտադրության ուղղությամբ:
Ջրային ավազաններում արտակարգ էկոլոգիական իրավիճակների եւ էկոլոգիական աղետների գոտիները սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից` ելնելով առաջացած իրավիճակի տեւողությունից, կայունությունից, ռեսուրսի ինքնավերականգնման ունակությունից:
Հոդված 27. Կենսական նշանակության ջրհավաք ավազանների եւ գերխոնավ տարածքների քայքայման սպառնալիքները, ջրաէկոհամակարգերի վրա վնասակար ազդեցությունների կանխմանն ուղղված համապատասխան միջոցառումների սահմանումը եւ բնակավայրերը, տնտեսական արժեք ներկայացնող տարածքները եւ ազգաբնակչության գույքը վարարումների, սելավների եւ սողանքների ռիսկից պաշտպանելու ծրագրերը
Կենսական նշանակության ջրհավաք ավազանների եւ գերխոնավ տարածքների քայքայման սպառնալիքների եւ ջրաէկոհամակարգերի վրա վնասակար ազդեցությունների կանխմանն ուղղված համապատասխան միջոցառումները սահմանվում են Հայաստանի Հանրապետության բնապահպանության ոլորտի պետական լիազոր մարմնի կողմից:
Միջոցառումների մշակման ընթացքում ապահովվում է`
1) կենսական նշանակության ջրհավաք ավազանների եւ գերխոնավ տարածքների գնահատումը, գույքագրումը եւ քարտեզագրումը,
2) կենսական նշանակության ջրհավաք ավազանների եւ գերխոնավ տարածքների վրա ազդեցության գնահատումը,
3) շրջակա միջավայրի վրա գերխոնավ տարածքների ազդեցության գնահատումը,
4) ոլորտի պատասխանատու մարմինների միջեւ տվյալների փոխանակման եւ համագործակցության ապահովման մեխանիզմների մշակումը եւ իրականացումը,
5) կենսական նշանակության ջրհավաք ավազանների եւ գերխոնավ տարածքների էկոհամակարգերի պահպանությանն ուղղված միջոցառումների մշակումը եւ այլն:
Բնակավայրերը, տնտեսական արժեք ներկայացնող տարածքները եւ բնակչության գույքը վարարումների, սելավների եւ սողանքների ռիսկից պաշտպանելու ծրագրերը սահմանվում են Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության եւ արտակարգ իրավիճակների ոլորտների պետական լիազոր մարմինների կողմից` հիմք ընդունելով բազմատարյան դիտարկումները:
ԳԼՈՒԽ 7.
ՋՐԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ԱՌԱՋԱՐԿԻ ԵՎ ՊԱՀԱՆՋԱՐԿԻ ՀԱՄԱԼԻՐ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ
Հոդված 28. Առաջարկի գերակայությունը պահանջարկի գնահատման խնդրում
Ջրային ռեսուրսի նկատմամբ պահանջարկի գնահատման խնդրում ջրի առաջարկը կրում է գերակայական բնույթ ոչ միայն ջրաէկոհամակարգի, այլ նաեւ տվյալ էկոհամակարգի էկոլոգիական հավասարակշռությունը պահպանելու տեսանկյունից:
Հոդված 29. Ջրային ռեսուրսների մատչելիության ապահովումը
Ջրի առաջարկի եւ պահանջարկի գնահատման հիման վրա Հայաստանի Հանրապետության կառավարությունը սահմանում է ջրամբարաշինարարության հեռանկարային ծրագրի հայեցակարգը, որը հիմնավորվում է հանրապետության տարածքում կազմավորվող ջրային ռեսուրսների առաջարկի հեռանկարը, որի հիմքում դրված է ջրամբարներում ջրի կարգավորման ծրագրի մշակման անհրաժեշտությունը, դրա հոսքերի կարգավորման հնարավորություններն եւ դրանց հետագա օգտագործման ռազմավարությունը:
Ջրամբարաշինարարության հեռանկարային ծրագրի հայեցակարգը ներառում է.
1) ջրային ռեսուրսների հնարավոր բացասական հաշվեկշռի պայմաններում հանրապետության ջրի պահանջարկի բավարարման հեռանկարային խնդիրների լուծման ուղիները,
2) ջրերի վնասակար ազդեցությունների կանխարգելման եւ մեղմացման միջոցառումները,
3) ջրային ռեսուրսների օգտագործման արդյունավետության բարձրացման ուղիները,
4) ջրային ռեսուրսների օգտագործման ռազմավարության հստակեցումը` ելնելով Հայաստանի Հանրապետության աշխարհագրական դիրքից,
5) ջրի կորուստների հնարավորինս նվազեցմանն ուղղված միջոցառումները:
Հոդված 30. Ջրային ռեսուրսների պահանջարկի կառավարումը
Հայաստանի Հանրապետության ջրային ռեսուրսների պահանջարկը գնահատվում է ըստ ստորեւ բերված ջրօգտագործման ուղղությունների՝
1) խմելու` կենցաղային եւ տնտեսական սպառման համար,
2) գյուղատնտեսական` հողերի ոռոգման, աղակալած հողերի լվացման, ամառային արոտների ջրարբիացման համար,
3) արդյունաբերական՝ արտադրական եւ արդյունաբերական գործընթացների կազմակերպման համար,
4) ձկնաբուծական,
5) ռեկրեացիոն՝ ձկնորսության, լողի, նավարկության եւ գեղագիտական վայելքի համար,
6) էներգետիկ` ՀԷԿ-երում էլեկտրաէներգիայի արտադրության, ջերմաէլեկտրակայաններում եւ ատոմակայանում տեխնոլոգիական պրոցեսների ապահովման, ջերմամատակարարման համակարգերում օգտագործման համար եւ այլն,
7) բնապահպանական` էկոլոգիկան թողքի ապահովման, հոսքի տեղափոխման եւ այլն:
Խմելու-կենցաղային, գյուղատնտեսական, էներգետիկ, ձկնաբուծական, ռեկրեացիոն եւ արդյունաբերական նպատակներով ջրի պահանջարկի, ինչպես նաեւ բնապահպանական թողքերի գնահատումները ըստ Հայաստանի Հանրապետության ջրավազանային տարածքների սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից:
Տարբեր նպատակներով ջրօգտագործման ջրի պահանջարկի կանխատեսումները 2007-2021թթ. կտրվածքով հաստատվում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:
ԳԼՈՒԽ 8.
ՋՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ
Հոդված 31. Ջրային ոլորտի հիմնախնդիրները
Հայաստանի Հանրապետության ջրային ոլորտի հիմնախնդիրները սահմանվում են ըստ օրենսդրական եւ ինստիտուցիոնալ պահանջների, ջրային ռեսուրսների եւ ջրային համակարգերի կառավարման հիմնական կարիքների:
Հոդված 32. Ջրի ազգային ծրագրի իրականացման միջոցառումների փուլայնությունը
Հայաստանի Հանրապետության ջրային ոլորտի հիմնախնդիրների լուծմանն ուղղված միջոցառումների փուլային ծրագիրը` կարճաժամկետ, միջնաժամկետ եւ երկարաժամկետ կտրվածքով սահմանվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից, հիմք ընդունելով սույն եւ «Ջրի ազգային քաղաքականության հիմնադրույթների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների մի մասը:
Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից կարճաժամկետ, միջնաժամկետ եւ երկարաժամկետ միջոցառումների փուլային ծրագիրը ենթակա է պարբերաբար թարմացման սահմանված կարգով` միջոցառումների ծրագրային դրույթների լրամշակման եւ նոր միջոցառումների ավելացման նպատակով:
Հոդված 33. Ջրի ազգային ծրագրի իրականացման կարճաժամկետ միջոցառումները
Ջրի ազգային ծրագրի կարճաժամկետ միջոցառումների իրականացումը նախատեսվել է մինչեւ 2010 թվականը եւ ներառում է ջրային ռեսուրսների եւ համակարգերի արդյունավետ կառավարմանը եւ պահպանությանն ուղղված 29 միջոցառումներ:
Ջրի ազգային ծրագրի կարճաժամկետ միջոցառումները ներկայացվում են սույն օրենքի հավելվածում, որի հիման վրա Հայաստանի Հանրապետության կառավարությունը հաստատում է տարեկան ծրագրեր` ելնելով տվյալ տարվա միջնաժամկետ ծախսային ծրագրերի բյուջետային հայտերի քննարկման արդյունքներից:
Հոդված 34. Ջրի ազգային ծրագրի իրականացման եւ թարմացման գործընթացը
Սույն օրենքով սահմանված կարգով միջոցառումների իրականացման մասին պատասխանատու պետական լիազոր մարմինները մինչեւ յուրաքանչյուր տարվան հաջորդող տարվա մարտի 25-ը Հայաստանի Հանրապետության կառավարություն են ներկայացնում յուրաքանչյուր տարվա ընթացքում կատարված աշխատանքների վերաբերյալ տարեկան հաշվետվություն, իսկ անհրաժեշտության դեպքում առաջարկություններ Ջրի ազգային ծրագրում փոփոխություններ կատարելու վերաբերյալ: Հայաստանի Հանրապետության կառավարությունը լիազոր մարմնի կողմից մշակված հաշվետվությունների եւ Ջրի ազգային խորհրդի կողմից ներկայացված առաջարկությունների հիման վրա մինչեւ տվյալ տարվա մայիսի 15-ը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով է ներկայացնում ամենամյա հաղորդում` տվյալ տարվա միջոցառումների կատարման, ինչպես նաեւ Ջրի ազգային ծրագրում առաջարկվող փոփոխությունների վերաբերյալ:
Միջոցառումների կատարման համար պատասխանատու մարմինների կողմից ներկայացվող հաշվետվությունը ներառում է ամբողջական տեղեկատվություն միջոցառումների կատարման ընթացքի (ավարտված եւ ընթացքում գտնվող), պատասխանատու կատարողի, օգտագործված ֆինանսական միջոցների, ինչպես նաեւ չավարտված եւ չկատարված միջոցառումների հիմնավորման վերաբերյալ:
Հոդված 35. Տնտեսական մեխանիզմներ
Կարճաժամկետ ժամանակահատվածում պետական լիազորված մարմինների կողմից իրականացվում են ջրային ռեսուրսների կառավարման միջնաժամկետ եւ երկարաժամկետ ծախսերի եւ այդ ծախսերի ֆինանսավորման այլընտրանքային մեխանիզմների գնահատումը: Այդ այլընտրանքային մեխանիզմները պետք է պարունակեն առկա ջրառի եւ աղտոտման համար վճարների համակարգի բարելավման մանրամասն առաջարկությունները` կապված ջրային ռեսուրսների մոնիտորինգի, ջրօգտագործման թույլտվությունների տրամադրման եւ դրանց պայմաններին համապատասխանության ապահովման, ջրային պետական կադաստրի միջոցով տվյալների կառավարման համակարգերի ու ընթացակարգերի բարելավման ծախսերի փոխհատուցման հետ:
Ոլորտի զարգացման նպատակով բնապահպանական եւ բնօգտագործման վճարների նպատակային օգտագործումը աստիճանաբար պետք է դառնա ոլորտի ֆինանսական ապահովման աղբյուրներից մեկը, որն իր արտացոլումը պետք է գտնի գործող, ինչպես նաեւ հետագայում ընդունվելիք իրավական ակտերում:
Հոդված 36. Հասարակության իրազեկություն եւ մասնակցություն
Հասարակության մասնակցությունը որոշումների ընդունման գործընթացում խթանելու նպատակով` համապատասխան բոլոր կառույցները պետք է սահմանված կարգով ապահովեն հասարակության մասնակցությունը ջրային ոլորտում իրականացվող գործունեությանը եւ ջրային ոլորտին առնչվող տեղեկատվության մատչելիությանը: Հասարակությունը պետք է տեղյակ լինի ջրային ոլորտի խնդիրներից եւ կարող է նպաստել ջրավազանային համապարփակ պլանավորման եւ կառավարման գործընթացին` ջրավազանային հասարակական խորհուրդների միջոցով:
Սույն օրենքի հասարակության ծանուցումը կատարվում է Հայաստանի Հանրապետությամբ օրենսդրության սահմանված կարգով:
ԳԼՈՒԽ 9.
ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹ
Հոդված 37. Եզրափակիչ դրույթ
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից 3 ամիս հետո:
Հավելվածներ. «Հայաստանի Հանրապետության ջրի ազգային ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի