«Բազմաբնակարան (այդ թվում՝ բազմաֆունկցիոնալ) շենքի, ստորաբաժանված շենքի, նախատեսված բնակելի թաղամասերում կամ համալիրներում անհատական բնակելի տներ կառուցապատող հանդես եկող ֆիզիկական անձի կողմից շենքի, դրա բնակարանների կամ այլ տարածքների այլ ֆիզիկական անձանց վաճառքի դեպքում՝ շենքի ընդհանուր տարածքի (առանց ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող ոչ բնակելի տարածքների) վաճառքից ստացված եկամուտները հաշվարկվում են գույքահարկի հաշվարկման համար օրենքով սահմանված կարգով հիմք հանդիսացող արժեքից ոչ պակաս չափով:»:
Հոդված 2. Օրենքի 9-րդ հոդվածի «ը» կետը «գումարների» բառից հետո լրացնել «եւ բազմաբնակարան (այդ թվում՝ բազմաֆունկցիոնալ) շենքի, ստորաբաժանված շենքի, նախատեսված բնակելի թաղամասերում կամ համալիրներում անհատական բնակելի տներ կառուցապատող հանդես եկող՝ անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձի կողմից այդ շենքի, դրա բնակարանների կամ այլ տարածքների այլ ֆիզիկական անձանց վաճառքի դեպքում՝ շենքի ընդհանուր տարածքի (առանց ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող ոչ բնակելի տարածքների) տաս տոկոսը` բայց 500մ2 մակերեսը գերազանցող տարածքների, իսկ նախատեսված բնակելի թաղամասերում կամ համալիրներում 4-ից ավելի անհատական բնակելի տների վաճառքից ստացված եկամուտների» բառերով:
Հոդված 3. Օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ կետը «եկամուտներից» բառից հետո լրացնել «, ինչպես նաեւ բազմաբնակարան (այդ թվում՝ բազմաֆունկցիոնալ) շենքի, ստորաբաժանված շենքի, նախատեսված բնակելի թաղամասերում կամ համալիրներում անհատական բնակելի տներ կառուցապատող հանդես եկող՝ անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձի կողմից շենքի, դրա բնակարանների կամ այլ տարածքների այլ ֆիզիկական անձանց վաճառքի դեպքում՝ շենքի ընդհանուր տարածքի (առանց ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող ոչ բնակելի տարածքների) տաս տոկոսը` բայց 500մ2 մակերեսը գերազանցող տարածքների, իսկ նախատեսված բնակելի թաղամասերում կամ համալիրներում 4-ից ավելի անհատական բնակելի տների վաճառքից ստացված եկամուտներից» բառերով:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2006 թվականի հուլիսի 1-ից: