Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-9253-19.07.2006-ՖՎ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (30 սեպտեմբերի 1997 թվականի, ՀՕ-155) 43-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր «դ» կետով`

«դ) շենքերի, շինությունների օտարման դեպքում եկամտի ստացման իրավունքը համարվում է ձեռք բերված գործարքի կատարման օրվա դրությամբ: Շենքերի, շինությունների օտարումից եկամուտը չի կարող պակաս լինել գույքահարկով հարկման նպատակով՝ շենքերի, շինությունների համար օրենքով սահմանված կարգով որոշվող արժեքից: Այդ չափից պակաս չափով հատուցման դեպքում, տարբերությունը գործարքի կատարման օրը դիտվում է որպես նոր սեփականատիրոջը ներված պարտավորություն:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2007 թվականի հունվարի 1-ից: