Հոդված 1. «Պարզեցված հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (5 հունիսի 2000 թվականի, ՀՕ-61) 7-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությունով`
«Շենքերի, շինությունների օտարման դեպքում եկամտի ստացման իրավունքը համարվում է ձեռք բերված գործարքի կատարման օրվա դրությամբ : Շենքերի, շինությունների օտարումից եկամուտը չի կարող պակաս լինել գույքահարկով հարկման նպատակով՝ շենքերի, շինությունների համար օրենքով սահմանված կարգով որոշվող արժեքից: Այդ չափից պակաս չափով հատուցման դեպքում, տարբերությունը գործարքի կատարման օրը դիտվում է որպես նոր սեփականատիրոջը ներված պարտավորություն:»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2007 թվականի հունվարի 1-ից: