Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի /12 դեկտեմբերի 1992 թվականի, ՀՕ-43/ 13-րդ հոդվածում «համապատասխան գլխավոր պետական սանիտարական բժշկի» եւ «Հայաստանի Հանրապետության պետական հիգիենիկ եւ հակահամաճարակային ծառայության» բառերը փոխարինել «սննդամթերքի անվտանգության բնագավառում պետական վերահսկողություն իրականացնող լիազորված մարմնի» բառերով,
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից: