Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի /12 դեկտեմբերի 1992 թվականի, ՀՕ-43/ 13-րդ հոդվածում «համապատասխան գլխավոր պետական սանիտարական բժշկի» եւ «Հայաստանի Հանրապետության պետական հիգիենիկ եւ հակահամաճարակային ծառայության» բառերը փոխարինել «գյուղատնտեսության ոլորտի պետական կառավարման մարմնի» բառերով,
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից: