Հոդված 1. «Համապատասխանության գնահատման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի / 2004 թվականի մայիսի 26-ի թիվ ՀՕ-82-Ն/ 33-րդ հոդվածի 1-ին մասում «իրականացնում է ազգային մարմինը` իր» բառերը փոխարինել «իրականացնում են ազգային մարմինը եւ սննդամթերքի ու սննդային հավելումների արտադրության եւ շրջանառության փուլերում պետական վերահսկողություն իրականացնող լիազոր մարմինը` իրենց» բառերով, իսկ 2-րդ մասի «ազգային մարմինը» բառերից հետո լրացնել «սննդամթերքի ու սննդային հավելումների արտադրության եւ շրջանառության փուլերում պետական վերահսկողություն իրականացնող լիազոր մարմինը» բառերը:
Հոդված 2. Օրենքի 38-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3-րդ մասով
«3. Մինչեւ սննդամթերքի ու սննդային հավելումների արտադրության եւ շրջանառության փուլերում պետական վերահսկողություն իրականացնող լիազոր մարմնի համապատասխան ստորաբաժանման ստեղծումը, լիազորված մարմնի գործառույթները իրականացնում է ազգային մարմինը:»:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից: