Հոդված 1. «Համապատասխանության գնահատման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի / 2004 թվականի մայիսի 26-ի թիվ ՀՕ-82-Ն / 33-րդ հոդվածի1-ին մասում «իրականացնում է ազգային մարմինը` իր» բառերը փոխարինել «իրականացնում են ազգային մարմինը եւ գյուղատնմտեսության ոլորտի պետական կառավարման լիազոր մարմինը` իրենց» բառերով, իսկ 2-րդ մասի «ազգային մարմինը» բառերից հետո լրացնել «եւ գյուղատնտեսության ոլորտի պետական կառավարման լիազոր մարմինը»:
Հոդված 2. Օրենքի 38-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3-րդ մասով
«3. Մինչեւ գյուղատնտեսության ոլորտի պետական կառավարման լիազոր մարմնի կազմում համապատասխան պետական տեսչության ստեղծումը, լիազորված մարմնի գործառույթներն իրականացնում է ազգային մարմինը:»:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից: