Armenian ARMSCII Armenian
Կ-9263-21.07.2006-ՖՎ-010/3ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Համապատասխանության գնահատման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (26 մայիսի 2004 թվականի, ՀՕ-82-Ն) 33-րդ հոդվածի    առաջին մասի «իրականացնում է ազգային մարմինը` իր» բառերը փոխարինել «իրականացնում են ազգային մարմինը եւ գյուղատնտեսության ոլորտի պետական կառավարման լիազոր մարմինը` իրենց» բառերով, իսկ երկրորդ մասը «ազգային մարմինը» բառերից հետո լրացնել «եւ գյուղատնտեսության ոլորտի պետական կառավարման լիազոր մարմինը» բառերով:

Հոդված 2. Օրենքի 38-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ երրորդ մասով`

«3. Մինչեւ  գյուղատնտեսության ոլորտի պետական կառավարման լիազոր մարմնի կազմում համապատասխան պետական տեսչության ստեղծումը լիազորված մարմնի գործառույթներն իրականացնում է ազգային մարմինը:»:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից: