ԳԼՈՒԽI.
ԸՆԴՀԱՆՈՒՐԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 1. Օրենքի նպատակը եւ կարգավորման առարկան
Սույն օրենքի նպատակն է գույքի եւ եկամուտների հայտարարագրման միջոցով իրականացնել Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եւ համայնքների բյուջեների (այսուհետ՝ բյուջե) նկատմամբ ֆիզիկական անձանց ունեցած պարտավորությունների կատարման նկատմամբ հսկողությունը, ապահովել հայտարարագիր ներկայացնողների գույքի եւ եկամուտների առաջացման նկատմամբ հասարակության վստահությունը:
Սույն օրենքը կարգավորում է ֆիզիկական անձանց սեփականության իրավունքով պատկանողգույքի եւ եկամուտների հայտարարագրման հետ կապված հարաբերությունները, հայտարարագրի ներկայացման, հայտարարատուների վերաբերյալ տեղեկությունների ստացման կարգերը, ժամկետները, ինչպես նաեւ պատասխանատվությունը օրենքի խախտումների համար:
Հոդված 2. Հայտարարագրման մասին իրավական ակտերը
1. Ֆիզիկական անձանց գույքի եւ եկամուտների հայտարարագրման հարաբերությունները կարգավորվում են սույն օրենքով եւ այլ իրավական ակտերով:
2. Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված են այլ նորմեր, քան նախատեսված են սույն օրենքով, ապա կիրառվում են պայմանագրերի նորմերը:
ԳԼՈՒԽ II.
ՀԱՅՏԱՐԱՐԱԳԻՐԸ
Հոդված 3. Հայտարարագրի հասկացությունը
1. Սույն օրենքով նախատեսված գույքի եւ եկամուտների հայտարարագիրը (այսուհետ՝ հայտարարագիր) հայտարարատուի գրավոր հայտարարությունն է սեփականության իրավունքով իրեն պատկանող հայտարարագրման ենթակա գույքիկամ եկամուտների եւ դրանց աղբյուրների, հարկային արտոնությունների եւ բյուջեի նկատմամբ պարտավորությունների հաշվարկման ու վճարման հետ կապված այլ տվյալների վերաբերյալ:
2. Հայտարարատուն հայտարարագիրը ներկայացնում էիր գրանցման (հաշվառման), իսկ դրա բացակայության դեպքում՝ Հայաստանի Հանրապետությունում հիմնական բնակության վայրի տարածքային հարկային տեսչություն, Հայաստանի Հանրապետության հարկային պետական ծառայության կողմից սահմանած դեպքում՝ հարկային պետական ծառայություն:
3. Հայտարարատուն հայտարարագիրը լրացնում է հարկային մարմնի կողմից սահմանված ձեւով:
4.Հայաստանի Հանրապետության իրավական ակտերով սահմանված գաղտնիք հանդիսացող հայտարարագրմանն առնչվող տվյալները.
1) ենթակա են լրացման հայտարարատուի կողմից սույն օրենքով սահմանված կարգով ներկայացվող հայտարարագրերում,
2) ներառվում են կազմակերպությունների կողմից սույն օրենքով սահմանված կարգով հարկային մարմին ներկայացվող տեղեկություններում:
5. Հայտարարագրերը կարող են հիմք հանդիսանալ բյուջեի նկատմամբ պարտավորությունների հաշվարկման եւ վերահաշվարկման համար:
6. Ֆիզիկական անձանց կողմից «Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով ներկայացվող տարեկան (եռամսյակային) եկամուտների մասին հաշվարկըհանդիսանոււմ է սույն օրենքով սահմանված եկամուտների հայտարարագրի հավելված եւ այն հայտարարատուն ներկայացնում է «Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքովսահմանված կարգով եւ ժամկետներում:
Հոդված 4. Հայտարարագրի լրացման նկատմամբ ներկայացվող հիմնական պահանջները
1. Հայտարարագիրը ֆիզիկական անձի կողմից լրացվում է կապույտ կամ սեւ գույնի գնդիկավոր գրիչով, մեքենագրական տեքստով կամ հաշվողական (համակարգչային) տեխնիկայի միջոցով:
2. Հայտարարագրի բոլոր էջերի վերջում դրվում է հայտարարատուիստորագրությունը:
3. Կատարված ուղղումները վավերացվում են հայտարարատուի ստորագրությամբ:
4. Հայտարարագրի լրացման ենթակա տվյալները հայտարարատուն պետք է լրացնի ամբողջությամբ՝ եթե այլ բան նախատեսված չէ հարկային պետական ծառայության կողմից:
5. Հայտարարատուին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող գույքը յուրաքանչյուր հայտարարատու ամբողջությամբ նշում է իր հայտարարագրում՝ նշելով նաեւ ընդհանուր համատեղ սեփականատերերին:
6. Հայտարարատուին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող գույքը յուրաքանչյուր հայտարարատու հայտարարագրում նշում է իր բաժնեմասի չափով:
7. Հայտարարատուն հայտարարագրում է իրեն եւ իր խնամարկյալին սեփականության (այդ թվում՝ ընդհանուր համատեղ կամ ընդհանուր բաժնային) իրավունքով պատկանող (այսուհետ՝ սեփականության իրավունքով պատկանող) գույքը եւ նրանց եկամուտները:
8. Եթե հայտարարագրի բաժիններից որեւէ մեկի տողերի քանակը բավարար չէ հայտարարագրման ենթակա բոլոր տեղեկությունները լրացնելու համար, ապա հայտարարատուն դրանք լրացնում է այդ բաժինն ընդգրկող նույնօրինակ (պատճենված) ձեւաթղթերի վրա:
9. Արտարժույթով արտահայտված գումարը հայտարարագրում հայտարարատուն արտացոլում է արտարժույթի անվանական արժեքով:
10. Բնամթերային (ոչ դրամական) ձեւով ստացված եկամուտը հաշվի է առնվում Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով:
11. Նախորդ հաշվետու ժամանակաշրջանի համար ներկայացրած հայտարարագրում հայտարարատուի կողմից սխալներ ինքնուրույն հայտնաբերելու դեպքում հայտարարատուն ներկայացնում է ճշգրտված հայտարարագիր:
ԳԼՈՒԽ III.
ՀԱՅՏԱՐԱՐԱԳԻՐ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՂԸ, ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՒՅՔԸ ԵՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԸ
Հոդված 5. Հայտարարագիր ներկայացնողը
Սույն օրենքի համաձայն հայտարարագիր ներկայացնող (այսուհետ՝ հայտարարատու) է համարվում.
1. Հայաստանի Հանրապետության ռեզիդենտը՝ Հայաստանի Հանրապետությունում կամ Հայաստանի Հանրապետությունից դուրս սեփականության իրավունքով իրեն պատկանող սույն օրենքով սահմանված գույք եւ (կամ) եկամուտ ունենալու դեպքում:
Սույն օրենքի իմաստով Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ է հանդիսանում այն ֆիզիկական անձը, որը հարկային տարում (հունվարի 1-ից դեկտեմբերի 31-ը ներառյալ) սկսվող կամ ավարտվող տասներկու ամսյա ցանկացած ժամանակահատվածում գտնվել է Հայաստանի Հանրապետությունում ընդհանուր առմամբ 183 օր եւ ավելի, կամ որի կենսական շահերի կենտրոնը գտնվում է Հայաստանի Հանրապետությունում:
Սույն օրենքի իմաստով կենսական շահերի կենտրոն է համարվում այն վայրը, որտեղ կենտրոնացված է անձի ընտանեկան կամ տնտեսական շահերի կենտրոնը: Մասնավորապես համարվում է, որ ֆիզիկական անձի կենսական շահերի կենտրոնը գտնվում է Հայաստանի Հանրապետությունում, եթե այնտեղ է գտնվում տունը կամ բնակարանը, որտեղ բնակվում է նրա ընտանիքը եւ գտնվում է նրա (ընտանիքի) անձնական կամ ընտանեկան հիմնական գույքը, կամ հիմնական տնտեսական (պրոֆեսիոնալ) գործունեության իրականացման վայրը.
2. ոչ ռեզիդենտը՝ Հայաստանի Հանապետությունում սեփականության իրավունքով իրեն պատկանող սույն օրենքով սահմանված գույք ունենալու եւ (կամ) եկամուտ ստանալու դեպքում: Սույն օրենքի իմաստով ոչ ռեզիդենտ է հանդիսանում Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ չհամարվող ֆիզիկական անձը:
Հոդված 6. Հայտարարագրման ենթակա գույքը
Հայտարարագրման ենթակա է սեփականությանիրավունքով պատկանող հետեւյալ գույքը.
1. անշարժ գույքը՝ հողամասը, ընդերքի մասը, մեկուսի ջրային օբյեկտը, անտառը, բազմամյա տնկին, շենքը, շինությունը, հողին ամրակայված այլ գույքը, այսինքն՝ այն օբյեկտները, որոնք անհնար է հողից անջատել՝ առանց այդ գույքի նշանակությանն անհամաչափ վնաս պատճառելու.
2. շարժական գույքը՝ ավտոմոբիլային տրանսպորտի միջոցը, անվավոր, թրթուրավոր, ինքնագնաց մեքենան կամ մեխանիզմը, օդային,ջրային փոխադրամիջոցը: Ավտոմոբիլային տրանսպորտի միջոցների շարքին են դասվում երկուսից ոչ պակաս անիվներ ունեցող տրանսպորտային միջոցները, որոնց շարժիչների աշխատանքային ծավալը գերազանցում է 50 խոր. սմ, իսկ առավելագույն արագությունը գերազանցում է 50 կմ/ժ, ինչպես նաեւ տարբեր բեռնատարողությամբ կցորդները կամ կիսակցորդները.
3. դրամական միջոցը, այդ թվում՝ բանկերում կամ վարկային կազմակերպություններում ունեցած հաշիվների գումարները (Հայաստանի Հանրապետության դրամը, արտարժույթը).
4. արժեթուղթը (պարտատոմսը, չեկը, մուրհակը, բաժնետոմսը, բանկային վկայագիրը (բանկային գրքույկը, բանկային սերտիֆիկատը) եւ այլն) կամ այլ ներդրումը (բաժնեմասը, փայաբաժինը եւ այլն).
5. սույն հոդվածի 1-ից 4-րդ մասերում չնշված այն գույքը, որի օտարումը սեփականատիրոջ համար կարող է ապահովել երկու միլիոն հինգ հարյուր հազար դրամից (կամ դրան համարժեք արտարժույթից) ավելի եկամուտ.
6. մեկ միլիոն դրամը գերազանցող ցանկացած պահանջի իրավունքը:
Հոդված 7. Հայտարարագրման ենթակա եկամուտները եւ դրանցաղբյուրները
1. Հայտարարատուն սույն օրենքով սահմանված կարգով եւ ժամկետում հայտարարագրում է հաշվետու ժամանակաշրջանի բոլոր եկամուտները եւ դրանց աղբյուրները: Սույն օրենքի համաձայն հայտարարատուն իր եկամուտները արտացոլում է դրամարկղային սկզբունքով:
Եթե հայտարարատուի հարկերը կամ այլ պարտադիր վճարները պահվել են եկամուտ վճարող անձի կողմից, ապա այդ դեպքում հայտարարատուն հայտարարագրում է իր կողմից փաստացի ստացված եկամուտը՝ առանց պահված գումարների:
Սույն մասի դրույթները չեն տարածվում «Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ֆիզիկական անձանց կողմից ներկայացվող տարեկան (եռամսյակային) եկամուտների մասին հաշվարկում արտացոլվող տվյալների վրա:
2. Սույն օրենքի համաձայն հայտարարագրման ենթակա եկամուտ (այսուհետ՝ եկամուտ) են համարվում հայտարարատուի՝ Հայաստանի Հանրապետության դրամով, արտարժույթով կամ բնամթերային (ոչ դրամական) ձեւով ստացված հետեւյալ եկամուտները.
1) աշխատանքի վարձատրությունը կամ դրան հավասարեցված այլ վճարումները.
2) գրականության, արվեստի կամ գիտական աշխատանքի օգտագործման, կամ օգտվելու իրավունքի համար ցանկացած հեղինակային իրավունքից, ցանկացած արտոնագրից, ապրանքային նշանից, նախագծից կամ մոդելից, պլանից, գաղտնի բանաձեւից կամ գործընթացից, էլեկտրոնային հաշվողական մեքենաների եւ տվյալների բազայի համար ծրագրերի կամ արդյունաբերական, առեւտրային, գիտական սարքավորումներ օգտագործելու կամ օգտվելու համար իրավունքի կամ արդյունաբերական, տեխնիկական, կազմակերպական, առեւտրային, գիտական փորձի վերաբերյալ տեղեկություն տրամադրելու համար ստացվող հատուցումը (ռոյալթի) եւ հեղինակային վարձատրությունը.
3) ստացված փոխառությունները (վարկերը) կամ տրված փոխառությունների (վարկերի) դիմաց ստացված տոկոսը եւ այլ հատուցումը,
4) շահաբաժինները.
5) խաղատներում կամ շահումներով խաղերում ստացած եկամուտները (շահումները).
6) մրցույթների կամ մրցությունների, ինչպես նաեւ վիճակախաղերի իրային կամ դրամական շահումները (մրցանակները).
7) նվիրատվության կամ օգնության կարգով ստացված գույքը (այդ թվում՝ դրամական միջոցները).
8) ժառանգության կարգով ստացված գույքը (այդ թվում՝ դրամական միջոցները).
9) ապահովագրական հատուցումները.
10) ձեռնարկատիրական գործունեությունից ստացված եկամուտը՝ առանց նշելու դրա աղբյուրը.
11) գույքը (բացառությամբ դրամական միջոցների)՝ օտարելուց (այդ թվում՝ սույն օրենքի 6-րդ հոդվածում չնշված) ստացված եկամուտը .
12) վարձակալության դիմաց ստացված վճարը կամ այլ հատուցում, քաղաքացիաիրավական այլ պայմանագրերից ստացված եկամուտը.
13) միանվագ վճարները.
14) գույքային իրավունքներից ստացված եկամուտը.
15) այլ եկամուտները՝ նշելով դրանց տեսակները:
3. Հայտարարատուի եկամուտների աղբյուր է հանդիսանում այն պետական կառավարման կամ տեղական ինքնակառավարման մարմինը, առեւտրային, ոչ առեւտրային կազմակերպությունը, նրա հիմնարկը, մասնաճյուղը, ներկայացուցչությունը, անհատ ձեռնարկատերը (այսուհետ՝ կազմակերպությունը) կամ ֆիզիկական անձը, որը հարկային տարում հայտարարատուին վճարել է եկամուտ:
ԳԼՈՒԽ IV.
ՀԱՅՏԱՐԱՐԱԳԻՐՆԵՐ ԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ
Հոդված 8. Հայտարարագիր ներկայացնելու կարգը եւ ժամկետները
1. Սույն օրենքի 6-րդ հոդվածի 5-րդ մասում նշված գույքը որոշում է հայտարարատուն:
2. Հայտարարատուները հայտարարագրերը ներկայացնում են յուրաքանչյուր հարկային տարվա համար՝ մինչեւ հաշվետու տարվան հաջորդող տարվա մայիսի 1-ը:
3. Մինչեւ հարկային տարին ավարտվելը գործունեությունը (եկամտի աղբյուրի) դադարեցնելու եւ Հայաստանի Հանրապետությունից մշտապես մեկնելու դեպքում ֆիզիկական անձը պարտավոր է հայտարարագիր ներկայացնել մինչեւ մեկնելը՝ վերջին հայտարարագրի ընդգրկման ժամանակաշրջանի ավարտից հետո մինչեւ մեկնելու ամսվա 1-ն ընկած ժամանակաշրջանի համար:
4. Հայտարարատուն հայտարարագիրը կարող է ներկայացնել փոստով, օրենսդրությամբ էլեկտրոնային ստորագրության սահմանման դեպքում՝ էլեկտրոնային փոստի միջոցով, անձամբ կամ այլ անձի միջոցով: Ընդ որում, փոստով, անձամբ կամ այլ անձի միջոցով ուղարկելու դեպքում հայտարարագրին կից ներկայացվում է հայտարարատուի՝ օրենսդրությամբ սահմանված անձը (ինքնությունը) հաստատող փաստաթղթի պատճենը:
Հոդված 9.Հայտարարագիր չներկայացնողները
Սույն օրենքով սահմանված կարգով հայտարարագիր չեն ներկայացնում այն ֆիզիկական անձինք, որոնք չունեն 2.5 միլիոն դրամից (կամ դրան համարժեք արտարժույթից) ավելի դրամական միջոցներ, այդ թվում բանկերում կամ վարկային կազմակերպություններում հաշիվների մնացորդներ (Հայաստանի Հանրապետության դրամ, Հայաստանի Հանրապետության դրամ եւ արտարժույթ կամ արտարժույթ) , սույն օրենքի 6-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 4-րդ, 5-րդ եւ 6-րդ մասերով սահմանված հայտարարագրման ենթակա գույք կամ փոփոխություն հայտարարագրված գույքի կազմում եւ եթե եկամուտը հարկային տարվա ընթացքում չի գերազանցել 2.5 միլիոն դրամը (կամ դրան համարժեք արտարժույթը):
Ընդ որում, հայտարարագրված գույքի կազմում փոփոխություն չի համարվում նաեւ մինչեւ 2.5 միլիոն դրամ դրամական միջոցի (Հայաստանի Հանրապետության դրամ, Հայաստանի Հանրապետության դրամ եւ արտարժույթ կամ արտարժույթ) փոփոխությունը, որի արդյունքում այն չի գերազանցում 2.5 միլիոն դրամը:
Սույն հոդվածի դրույթները չեն տարածվում հանրային ծառայության մեջ գտնվող, ինչպես նաեւ «Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված տարեկան (եռամսյակային) եկամուտների մասին հաշվարկ ներկայացնող ֆիզիկական անձանց վրա:
ԳԼՈՒԽV.
ԳՈՒՅՔԻ ԵՎԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
ՍՏԱՑՎՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հոդված 10. Գույքի վերաբերյալ տեղեկությունների տրամադրումը
Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով եռամսյակը մեկ՝ մինչեւ հաշվետու եռամսյակին հաջորդ եռամսյակի երկրորդ ամսվա 1-ը իրենց հաշվառման վայրի հարկային տեսչություն հայտարարագրման ենթակա գույքին առնչվող տեղեկություններ են ներկայացնում՝
1. գույքի հետ կատարվող գործարքները կամ գույքի նկատմամբ իրավունքները գրանցող (վավերացնող) կազմակերպությունը (նոտարը),
2. ֆիզիկական անձի հետ հայտարարագրման ենթակա գույքի հետ կապված գործարք իրականացնող կազմակերպությունները:
Հոդված 11. Եկամուտների վերաբերյալ տեղեկության տրամադրումը
1. Կազմակերպությունները` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով պարտավոր են եռամսյակը մեկ՝ մինչեւ հաշվետուհաջորդ եռամսյակի երկրորդ ամսվա 1-ը, իրենց հաշվառման վայրի հարկային տեսչություն ներկայացնել հաշվետու եռամսյակում ֆիզիկական անձին վճարած եկամտի գումարի, պահված հարկերի կամ այլ վճարների գումարների, նրա գրանցման (հաշվառման), իսկ դրա բացակայության դեպքում՝ Հայաստանի Հանրապետությունում հիմնական բնակության վայրի հասցեի մասին: Նշված տեղեկությունները վերահասցեագրվում են եկամուտներ ստացող ֆիզիկական անձանց բնակության (հաշվառման) վայրի հարկային մարմիններին:
2. Կազմակերպությունների լուծարման, անհատ ձեռնարկատերերի գործունեության դադարեցման դեպքում կազմակերպությունները տեղեկությունը սույն հոդվածի 1-ին մասով նշված կարգովհարկային տեսչություն են ներկայացնում լուծարման (գործունեության դադարեցման) մասին պետական գրանցում իրականացնող մարմին դիմում տալու օրվանից 5-օրյա ժամկետում:
Հոդված 12. Տեղեկությունների ճշտումը
Նախորդ հաշվետու ժամանակաշրջանների համար ներկայացրած տեղեկության մեջ սխալն ինքնուրույն հայտնաբերելու դեպքում կազմակերպությունները հարկային տեսչություն են ներկայացնում ճշտված տեղեկություն, բացառությամբ այն ժամանակահատվածի, երբ հարկային մարմնի կողմից կազմակերպություններում իրականացվում են օրենքով սահմանված ստուգումներ:
ԳԼՈՒԽVI .
ՀԱՅՏԱՐԱՐԱՏՈՒԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հոդված 13. Հայտարարատուի իրավունքները
1) ներկայացնել ճշգրտված հայտարարագիր.
2) լրացուցիչ գրավոր բացատրություններներկայացնել հայտարարագրի կամ դրան կցված փաստաթղթերի վերաբերյալ.
3) չկատարել հարկային ծառայողի օրենքից չբխող պահանջները կամ ցուցումները:
2. Հայտարարատուն ունի Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ իրավունքներ:
Հոդված 14. Հայտարարատուի պարտականությունները
Հայտարարատուն պարտավոր է.
1) սույն օրենքով սահմանված կարգով հարկային մարմին ներկայացնել հայտարարագրեր.
2) հարկային մարմնի կողմից հսկողություն կամ վերահսկողություն իրականացնելիս հարկային մարմնի պահանջով Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով հիմնավորել հայտարարագրման ենթակա գույքը կամ եկամուտները եւ դրանց աղբյուրները՝ ներկայացնելով դրանց վերաբերյալ փաստաթղթեր, տվյալներ եւ այլ տեղեկություններ.
3) կատարել իրավական ակտերով նախատեսված այլ պարտավորություններ:
ԳԼՈՒԽVII.
ՀԱՐԿԱՅԻՆՄԱՐՄՆԻԿՈՂՄԻՑԻՐԱԿԱՆԱՑՎՈՂԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
1) ընդունում է սույն օրենքի կիրարկման վերաբերյալ գերատեսչական նորմատիվ ակտեր, սահմանում է հայտարարագրերի եւ հաշվարկների ձեւերը,
2) վարում է հայտարարատուների հաշվառումը,
3) ապահովում է հայտարարագրերի հաշվառումը եւ պահպանումը,
4) կիրառում է սույն օրենքով սահմանված պատասխանատվության միջոցները՝ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված ընթացակարգով:
5) իրականացնում է այլ գործառույթներ՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
Հոդված 16. Տեղեկությունների ու տվյալների օգտագործումը եւ գաղտնիությունը
1. Հայտարարագրերում ներառված տվյալները, ինչպես նաեւ հայտարարատուների գույքի կամ եկամուտների վերաբերյալ կազմակերպություններից կամ ֆիզիկական անձանցից ստացված տեղեկությունները կարող են օգտագործվել բյուջեի նկատմամբ հայտարարատուների ունեցած պարտավորությունները որոշելու համար՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
2. Պետությունն ապահովում է հայտարարագրերում ներառված, ինչպես նաեւ կազմակերպություններից հայտարարատուների գույքի կամ եկամուտների վերաբերյալ ստացված Հայաստանի Հանրապետության իրավական ակտերով սահմանված գաղտնիք հանդիսացող տեղեկությունների գաղտնիությունը:
3. Սույն հոդվածի 2-րդ մասի դրույթները խախտելն առաջացնում է պատասխանատվություն՝ Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված կարգով:
Հայտարարագրերում ներառված տվյալների, ինչպես նաեւ հայտարարատուների գույքի կամ եկամուտների վերաբերյալ կազմակերպություններից կամ ֆիզիկական անձանցից ստացված տեղեկությունների արժանահավատության ստուգումը (ուսումնասիրությունը) իրականացնում է հարկային մարմինը՝ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսդրությամբ, «Հարկային ծառայության մասին» եւ Հայաստանի Հանրապետության այլ օրենքներով սահմանված կարգով:
Հայտարարատուի կողմից ներկայացված հայտարարագրի տվյալների արժանահավատությունը ճշտելու նպատակով հարկային մարմինը կարող է գործարքի մյուս կողմի մոտ կատարել ուսումնասիրություն՝ Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված կարգով:
Հոդված 18. Տեղեկությունների հաշվառումը
Յուրաքանչյուր հայտարարատուի գծով հարկային մարմինը վարում է անձնական գործ, որտեղ պահպանվում են հայտարարատուների վերաբերյալ տվյալները, հայտարարատուների հայտարարագրերը, դրանց վերաբերյալ տեղեկությունները, տեղեկանքները կամ դրանց պատճենները եւ այլ փաստաթղթերը:
ԳԼՈՒԽVIII.
ՕՐԵՆՔԸ ԽԱԽՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 19. Հայտարարագիր չներկայացնելը
Հայտարարագիրը չներկայացնելն առաջացնում է տուգանքի նշանակում հայտարարագիրը չներկայացնելու հետեւանքով չհայտարարագրված եկամտի 20 տոկոսի չափով՝ եթե սույն օրենքով սահմանված կարգով չի հիմնավորվում եկամուտը եւ դրա աղբյուրը, չափը եւ եթե եկամուտը չհայտարարագրելը չի առաջացնում Հայաստանի Հանրապետության հարկային օրենսդրությամբ սահմանված պատասխանատվություն:
Հոդված 20. Հայտարարագրում իրականությանը չհամապատասխանող տվյալներ ներկայացնելը
1. Հայտարարատուի ներկայացրած հայտարարագրում եկամուտը թաքցնելը կամ այն պակաս ցույց տալն առաջացնում է տուգանքի նշանակում՝ թաքցված կամ պակաս ցույց տրված եկամտի 20 տոկոսի չափով՝ եթե սույն օրենքով սահմանված կարգով չի հիմնավորվում եկամուտը եւ դրա աղբյուրը, չափը եւ եթե եկամտի թաքցնելը կամ այն պակաս ցույց տալը չի առաջացնում Հայաստանի Հանրապետության հարկային օրենսդրությամբ սահմանված պատասխանատվություն:
2. Հայտարարատուի ներկայացրած հայտարարագրում չստացված կամ ստացված եկամտից ավելի եկամուտ ներառելն առաջացնում է տուգանքի նշանակում այդ եկամտի 30 տոկոսի չափով:
Հոդված 21. Կազմակերպությունների կողմից տեղեկություններ չներկայացնելը կամ սխալ տեղեկություններ ներկայացնելը
Կազմակերպությունների կողմից սույն օրենքով սահմանված կարգով տեղեկությունները չներկայացնելը կամ սխալ տեղեկություններ ներկայացնելը առաջացնումէ տուգանքի նշանակում յուրաքանչյուր ֆիզիկական անձի վերաբերյալ չներկայացված կամ սխալ ներկայացված յուրաքանչյուր տեղեկության համար 50 000 դրամի չափով:
Հոդված 22. Օրենքի խախտման համար այլ պատասխանատվությունը
Սույն օրենքի խախտումն առաջացնում է պատասխանատվություն Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված կարգով:
ԳԼՈՒԽIX.
ԵԶՐԱՓԱԿԻՉՄԱՍԵՎԱՆՑՈՒՄԱՅԻՆԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 23. Եզրափակիչ մաս
1. 2003 թվականի համար սույն օրենքով սահմանված հայտարարագրեր, ինչպես նաեւ սույն օրենքով սահմանված տեղեկություններ չեն ներկայացվում:
2. 2004 թվականի դեկտեմբերի 31-ից ուժը կորցրած ճանաչել «Հայաստանի Հանրապետության իշխանության մարմինների ղեկավար աշխատողների գույքի եւ եկամուտների հայտարարագրման մասին» Հայաստանի Հանրապետության 25-ը օգոստոսի 2001թվականի թիվ ՀՕ-212 օրենքը:
3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից:
Հոդված 24. Անցումային դրույթներ
1. 2004 թվականի հունվարի 1-ից սկսած հայտարարագիր ներկայացնող են համարվում 2004 թվականին առնվազն 1 օր հանրային ծառայության մեջ գտնված անձինք, ինչպես նաեւ «Հայաստանի Հանրապետության իշխանության մարմինների ղեկավար աշխատողների գույքի եւ եկամուտների հայտարարագրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն հայտարարատու համարվողները:
Հայտարարագրերը ներկայացվում են սույն օրենքով սահմանված կարգով եւ ժամկետներում:
2. 2005 թվականի հունվարի 1-ից սկսած հայտարարագիր ներկայացնող ենհամարվում նաեւ սույն հոդվածի 1-ին մասում չնշված հայտարարատուները: