Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-9264-21.07.2006-ՖՎ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի /17 մայիսի 2000 թվականի,  ՀՕ-60/ 3-րդ հոդվածի 3-րդ մասի`

ա/ «ապրանքների» եւ «արտադրանքի» բառերից հետո լրացնել «, բացառությամբ սննդամթերքի» բառերը իսկ «ծառայությունների» բառից հետո լրացնել «, բացառությամբ հանրային սննդի ոլորտի»,

բ/ «իրականացվող ստուգումների» բառերից առաջ լրացնել «սննդամթերքի անվտանգության բնագավառում պետական վերահսկողություն իրականացնող լիազորված մարմնի կողմից առանց անհրաժեշտ տեխնոլոգիական սարքավորումների  եւ համապատասխան տեխնոլոգիական գործընթացներ իրականացնելու, սննդամթերքի արտադրության, վերամշակման եւ իրացման փուլերում օգտագործվող տրանսպորտային միջոցներին, արտադրամասերին, պահեստային եւ այլ տարածքներին ներկայացվող պահանջների եւ կանոնների պահպանման, սննդամթերքի արտադրության համար օգտագործվող պարենային հումքին, ջրին, օժանդակ նյութերին, սննդային հավելումներին, սննդամթերքի հետ շփվող նյութերին եւ վերամշակված սննդամթերքին ներկայացվող պահանջների եւ դրանց պահման պայմանների, ախտահանող նյութերի եւ կրծողների ու վնասատուների դեմ պայքարի միջոցների օգտագործմանը ներկայացվող պահանջների եւ դրանց պահման պայմանների, մակնշմանը ներկայացվող պահանջների ապահովման, սննդամթերքի անվտանգության հետ առնչվող  օրենքների եւ այդ օրենքների հիման վրա ընդունված իրավական այլ ակտերի կիրառման խախտումների բացահայտմանն ուղղված դեպքերում, » բառերը:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից: