Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի (06.12.1985թ.), այսուհետեւ օրենսգիրք, հոդված 169.1.-ի վերնագիրը եւ երկրորդ պարբերությունը «հայտարարագիրը», իսկ առաջին պարբերությունը՝ «հայտարարագրի» բառերից հետո լրացնել «(բացառությամբ ֆիզիկական անձանց գույքի եւ եկամուտների հայտարարագրի )» բառերով:
Հոդված 2. Օրենսգիրքը լրացնել նոր՝ հետեւյալ բովանդակությամբ 169.17-րդ հոդվածով.
«ՀՈԴՎԱԾ 169.17. ՖԻԶԻԿԱԱԿՆ ԱՆՁԱՆՑ ԳՈՒՅՔԻ եւ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԻ ՄԵՋ ԿԵՂԾ ՏՎՅԱԼՆԵՐ ՄՏՑՆԵԼԸ ԿԱՄ ՀԱՅՏԱՐԱՐԱԳԻՐԸ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԺԱՄԿԵՏՈՒՄ ՉՆԵՐԿԱՅԱՑՆԵԼԸ
Ֆիզիկական անձանց գույքի եւ եկամուների հայտարարագրի մեջ գույքի կամ եկամուտների վերաբերյալ կեղծ տվյալներ մտցնելը առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի տասնհինգապատիկից մինչեւ քսանհինգապատիկի չափով,իսկ քաղաքական կամ հայեցողական պաշտոններ զբաղեցնող անձանց համար՝ հիսունապատիկից մինչեւ հարյուրապատիկի չափով:
Հայտարագիրը հարկային մարմիններ սահմանված ժամկետում չներկայացնելը՝ առաջացնում է նախազգուշացում:
Հայտարագիրը նախազգուշացումից հետո՝ 30 օրվա ընթացքում չներկայացնելըառաջացնում է տուգանքի նշանակում՝սահմանված նվազագույն աշխատավարձի երեսունապատիկի չափով, իսկ քաղաքական կամ հայեցողական պաշտոններ զբաղեցնող անձանց համար՝երկուհարյուրապատիկի չափով:»:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում2008թ. հունվարի 1-ից: