Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-932-08.08.2006-ՖՎ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՄԱՐՄՆԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՈԴՎԱԾ 1. «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (25 դեկտեմբերի 2003 թվականի, ՀՕ-18-Ն, այսուհետ` օրենք) 2-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ «դ» կետով`

«դ) երկաթուղային տրանսպորտի բնագավառ` միայն սակագների մասով»:

ՀՈԴՎԱԾ 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2007 թվականի հունվարի 1-ից:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծ ի ընդունման վերաբերյալ

«Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը մշակվել է Հայկական երկաթուղու կողմից մատուցվող հանրային ծառայությունները կարգավորելու անհրաժեշտությունից ելնելով:

Օրենքի նախագիծը հնարավորություն կտա պաշտպանել երկաթուղով բեռնափոխադրումներ իրականացնողների շահերը, սահմանափակելով տվյալ ոլորտում ներկայումս մենաշնորհ ունեցող «Հայկական երկաթուղի» ՓԲԸ-ի կողմից կամայական սակագներ կիրառելու հնարավորությունները, ինչպես նաեւ ընկերության շահերը` բացառելով գործող սակագների նկատմամբ զեղչերի կիրառումը: