Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-937-31.08.2006-ՖՎ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված  1. «Պետական տուրքի մասին» Հայաստանի   Հանրապետության (1997 թվականի դեկտեմբերի 27-ի, ՀՕ-186) օրենքի 16-րդ հոդվածի 28-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
 
«28. Լիցենզառուներին տրանսպորտային միջոցների պարտադիր տեխնիկական զննության համապատասխան նմուշի փաստաթուղթ տրամադրելու համար                     բազային տուրքի 250 տոկոսի չափով»:

Հոդված  2. «Պետական տուրքի մասին» Հայաստանի   Հանրապետության օրենքի  19-րդ  հոդվածի 8-րդ կետը  լրացնել  հետեւյալ  բովանդակությամբ նոր 8.6-րդ ենթակետով.
 
 «8.6. Տրանսպորտային միջոց վարելու ուսուցման գործունեություն իրականացման համար, տարեկան                 բազային տուրքի 100-ապատիկի    չափով

Հոդված  3. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 15-րդ կետը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 15.4-րդ ենթակետով.
 
«15.4. Տրանսպորտային միջոցների եւ դրանց կցորդների պարտադիրտեխնիկական  զննության անցկացման գործունեության իրականացման համար, տարեկան                      բազային   տուրքի 100-ապատիկի չափով»:
 
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից վեց ամիս հետո:
 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Պետական տուրքի մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքում  փոփոխություն եւ լրացում կատարելու մասին»  Հայաստանի Հանրապետության  օրենքի նախագծի ընդունման վերաբերյալ

«Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն  եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտությունը բխում է Հայաստանի Հանրապետության ճանապարհային երթեւեկության հիմնախնդիրների լուծման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության Նախագահի 2005  թվականի դեկտեմբերի 26-ի ՆԿ-301-Ա կարգադրությամբ ստեղծված աշխատանքային խմբի առաջարկություններից եւ Հայաստանի Հանրապետության Նախագահի 2006  թվականի ապրիլի 4-ի ՆԿ-70-Ա կարգադրությամբ հաստատված «Ճանապարհային երթեւեկության հիմնախնդիրների լուծման միջոցառումների կատարման ժամանակացույց»-ից:

 Միջազգային փորձի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ երկրների մեծամասնությունում տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության անցկա՟ցումը (կատարումը) պետական գործառույթ չէ: Այն համարվում է ձեռնար՟կատի՟րական գործունեության տեսակ եւ իրականացվում է իրավաբանական անձանց (մասնա՟վոր կազմակերպու՟թյուն՟ների) կողմից:

Նկատի ունենալով այդ հանգամանքը, առաջարկվել է տրանսպորտային միջոցների տեխնիկական զննությունը համարել լիցենզավորման ենթակա ձեռնար՟կատի՟րական գործունեության տեսակ եւ «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում կատարել  համապատասխան  լրացում:

Այդ կապակցությամբ առաջարկվում է «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության (1997 թվականի դեկտեմբերի 27-ի, ՀՕ-186) օրենքի 19-րդ հոդվածը լրացնել  լիցենզիաներ տալու համար բազային տուրքի 100-ապատիկի չափով պետական տուրքի գանձում սահմանող  նոր 15.6-րդ կետ:

Միաժամանակ համաձայն վերոհիշյալ ժամանակացույցի 7-րդ կետի պահնաջների  առաջարկվում է խմբագրել օրենքի 16-րդ հոդվածի 28-րդ կետը, ըստ որի վերացվում է տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության անցկացման համար սահմանած տուրքը, սակայն հաշվի առնելով ՀՀ Նախագահի 2005 թվականի դեկտեմբերի 26-ի ՆԿ-301Ա կարգադրությամբ ստեղծած աշխատանքային խմբի առաջարկությունների դրույթները` մինչեւ նոր համակարգի ներդրումը բյուջեի ստացած պետական տուրքի մուտքերի մակարդակը եւ լիցենզառուներից կտրոնի արժեքի գանձումն ապահովելու, ինչպես նաեւ վճարվելիք տուրքի գումարը լիցենզառուների միջեւ համամասնական եւ արդարացի  բաշխելու նպատակով, սահմանվում է  պետական տուրք  «Տրանսպորտային միջոցների պարտադիր տեխնիկական զննության համապատասխան նմուշի փաստաթուղթ տրամադրելու համար»: Նկատի է ունեցվել նաեւ, որ համաձայն վերոհիշյալ առաջարկությունների տեխնիկական զննության փաստաթղթի պատրաստման պատվիրատուն հանդիսանալու է ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությունը, որն էլ նշված փաստաթղթի ձեւաթղթերը տրամադրելու է լիցենզառուներին, գանձելով համապատասխան վճար: