Հոդված 1. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (27 դեկտեմբերի 1997 թվականի, ՀՕ-186) 16-րդ հոդվածում`
ա) 28-րդ կետի «զննություն անցնելու» բառերը փոխարինել «զննությունը ճանապարհային ոստիկանության մարմինների կողմից անցկացնելու» բառերով.
բ) 28-րդ կետը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 28.1-րդ ենթակետով`
«28.1 լիցենզառուներին տրանսպորտային միջոցների պարտադիր տեխնիկական զննության համապատասխան նմուշի փաստաթուղթ տրամադրելու համար | բազային տուրքի 250 տոկոսի չափով». |
գ) ուժը կորցրած ճանաչել 30-րդ կետը:
Հոդված 2.
Օրենքի 19-րդ հոդվածի 8-րդ կետը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 8.6-րդ ենթակետով`
«8.6. տրանսպորտային միջոցներ վարելու ուսուցման գործունեության իրականացման համար, տարեկան | բազային տուրքի 100-ապատիկի չափով»: |
«15.4. տրանսպորտային միջոցների եւ դրանց կցորդների պարտադիր տեխնիկական զննության անցկացման գործունեության իրականացման համար` օգտագործվող յուրաքանչյուր հոսքագծի հաշվով, տարեկան | բազային տուրքի 5000-ապատիկի չափով»: |