Armenian ARMSCII Armenian
Կ-937-31.08.2006-ՖՎ-010/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված  1. «Պետական տուրքի մասին» Հայաստանի   Հանրապետության օրենքի (27 դեկտեմբերի 1997 թվականի, ՀՕ-186) 16-րդ հոդվածում`

ա) 28-րդ կետի «զննություն անցնելու» բառերը փոխարինել «զննությունը ճանապարհային ոստիկանության մարմինների կողմից անցկացնելու» բառերով.

բ) 28-րդ կետը  լրացնել   հետեւյալ բովանդակությամբ 28.1-րդ ենթակետով`
 
«28.1 լիցենզառուներին տրանսպորտային միջոցների  պարտադիր տեխնիկական զննության  համապատասխան նմուշի փաստաթուղթ տրամադրելու համար բազային    տուրքի 250 տոկոսի չափով».

գ) ուժը կորցրած ճանաչել 30-րդ կետը:

Հոդված 2. Օրենքի 19-րդ հոդվածի 8-րդ կետը լրացնել հետեւյալ բովանդակությամբ  8.6-րդ ենթակետով`
 
 «8.6. տրանսպորտային միջոցներ վարելու ուսուցման գործունեության իրականացման համար, տարեկան բազային տուրքի 100-ապատիկի չափով»:
 
Հոդված  3.  Օրենքի  19-րդ  հոդվածի  15-րդ  կետը  լրացնել  հետեւյալ բովանդակությամբ 15.4-րդ ենթակետով`
 
«15.4. տրանսպորտային միջոցների  եւ դրանց կցորդների պարտադիր տեխնիկական զննության անցկացման գործունեության իրականացման համար` օգտագործվող  յուրաքանչյուր հոսքագծի հաշվով, տարեկան բազային տուրքի  5000-ապատիկի չափով»:
 
 
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից վեց ամիս հետո: