Հոդված 1. «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (30 մայիսի 2001 թվականի, ՀՕ-193) 43-րդ հոդվածի երկրորդ մասի աղյուսակում`
ա) «9. Կրթության բնագավառ» բաժինը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 7-րդ կետով`
«7 | Տրանսպորտային միջոց վարելու ուսուցման գործունեություն | ԿՄ | Բ | Ա | - | - | - | - | -». |
բ) «16. Տրանսպորտի բնագավառ» բաժինը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4-րդ կետով`
«4 | Տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության գործունեություն | ԿՄ | Բ | - | - | Մ | - | Հ | Վ»: |
Հոդված 2.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից վեց ամիս հետո: