Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-938-04.09.2006-ՖՎ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (27 նոյեմբերի 1997 թվականի, ՀՕ-155, այսուհետ` Օրենք) 47.1-րդ հոդվածի առաջին կետը լրացնել հետեւյալ բովանդակությամբ երկրորդ պարբերությամբ.

«Սույն կետի պահանջը չի տարածվում այն հարկատուների վրա, որոնց գործունեության ժամկետը չի գերազանցում նրանց պետական գրանցման պահից 1 տարին:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2007 թվականի հունվարի 1-ից: