Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-939-04.09.2006-ՖՎ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԵԿԱՄՏԱՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. « Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (30 դեկտեմբերի 1997 թվականի, ՀՕ-183, այսուհետ` Օրենք) 29.1-րդ հոդվածի առաջին կետը լրացնել հետեւյալ բովանդակությամբ երկրորդ պարբերությամբ.

«Սույն կետի պահանջը չի տարածվում հարկատու հանդիսացող այն անհատ ձեռներեցների վրա, որոնց գործունեության ժամկետը չի գերազանցում նրանց պետական գրանցման պահից 1 տարին:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2007 թվականի հունվարի 1-ից: