Հոդված 1. « Իրավաբանական անձանց պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (26 ապրիլի 2001 թվականի, ՀՕ-169, այսուհետ` Օրենք) 21-րդ հոդվածի առաջին կետի բ) ենթակետում «մարմնի» բառից հետո ավելացնել «կամ համապատասխան լիազորություններով օժտված պաշտոնատար անձի» բառերը:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2007 թվականի հունվարի 1-ից: