«Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ գլխի 4-րդ հոդվածի 2-րդ կետի ե) ենթակետը շարադրել հետեւյալ բովանդակությամբ.
«ե) հանրակրթական, միջին մասնագիտական եւ բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսուցման կազմակերպմամբ, պայմանով, որ կանխիկ դրամով դրամական հաշվարկներ իրականացնելիս վճարողին տրամադրվում է օրենսդրությամբ սահմանված կարգով վճարումը հավաստող փաստաթուղթ, ինչպես նաեւ ուսումնական դասընթացների անցկացման ընթացքում հանրակրթական եւ դրանց հավասարեցված այլ ուսումնական հաստատությունների աշակերտներին եւ աշխատակիցներին սննդով ապահովման:»
ՀԻՄՆԱՎՈՐՈւՄ
«Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման
Քանի որ օրենքով պահանջվում է, որ կանխիկ դրամով դրամական հաշվարկներ իրականացնելիս վճարողին տրամադրվում է օրենսդրությամբ սահմանված կարգով վճարումը հավաստող փաստաթուղթ, ապա ուսումնական հաստատությունների կայացման եւ ամրապնդման այս փուլում ենթադրում ենք հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառումը ոչ պարտադիր: