Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-9461-13.09.2006-ՖՎ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի6-ի Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգիրքը (այսուհետ` օրենսգիրք) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 1371 , 1372 , 1373 , 1374 հոդվածներով`

Հոդված 1371 . Ավտոմոբիլային տրանսպորտով միջազգային ուղեւորափոխադրումներ իրականացնողների կողմից փոխադրումներին ներկայացվող պահանջները չկատարելը

Ավտոմոբիլային տրանսպորտով միջազգային ուղեւորափոխադրումներ իրականացնողների կողմից փոխադրումներին ներկայացվող պահանջները չկատարելը`

առանց միջազգային ուղեգրի (ճանապարհային թերթի), առանց համապատասխան թույլտվության փոխադրումներ իրականացնելը`

առաջացնում է տուգանքի նշանակում`սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով:

Հայաստանի Հանրապետության տարածքում միջազգային փոխադրողների կողմից կաբոտաժային փոխադրումներ իրականացնելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսունապատիկի չափով:

Հայաստանի Հանրապետության տարածքով տարանցման կանոնները, սահմանված երթուղու ուղեգիծը, շարժման ռեժիմը խախտելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երեսունապատիկի չափով:

Միջազգային ոչ կանոնավոր (պատվերով) ուղեւորափոխադրումների իրականացման դեպքում պատվերի չձեւակերպելը, առանց ուղեւորների անվանացուցակի փոխադրումը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով:

Միջազգայինփոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցն առանց այն պետության տարբերանշանի, որտեղ տրանսպոտային միջոցը գրանցված է`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով:

Կանոնավոր միջազգային ավտոբուսային փոխադրումների դեպքում անտոմս երթեւեկելը`

առաջացնում է տուգանքի նշանակում փոխադրողի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով:

Հոդված 1372 .

Հայաստանի Հանրապետության տարածքում ավտոտրանսպորտային գործունեություն իրականացնողների կողմից փոխադրումներին ներկայացվող պահանջների չկատարելը

Հայաստանի Հանրապետության տարածքում ավտոտրանսպորտային գործունեություն իրականացնողների կողմից փոխադրումներին ներկայացվող պահանջների չկատարելը`

առաջացնում է տուգանքի նշանակում.

կանոնավոր ուղեւորափոխադրումների դեպքում`

ներքաղաքային եւ մերձքաղաքային փոխադրումների երթի սպասարկման համար ավտոբուսի մատուցումն ուշացնելը` սահմանված նվազագույն աշխատավարձի չափով, միջքաղաքային փոխադրումների` սահմանված նվազագույն աշխատավարձի կրկնապատիկի չափով,

ներքաղաքային եւ մերձքաղաքային փոխադրումների երթերը ձախողելը` սահմանված նվազագույն աշխատավարձի կրկնապատիկի, միջքաղաքայինի` սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով,

առանց երթուղային թերթիկի ուղեւորափոխադրում կատարելը, ավտովարորդի առողջական վիճակի կամ ավտոտրանսպորտային միջոցի տեխնիկական վիճակի նախաուղերթային զննման մասին ուղեգրում նշումներ չկատարելը` սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով,

Կազմակերպության կողմից ավտովարորդների աշխատանքի կամ հանգստի ռեժիմը խախտելը` սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով,

Կազմակերպության կամ ֆիզիկական անձանց կամ անհատ ձեռնարկատերերի կողմից առանց փոխադրումների կազմակերպման լիցենզիայի փոխադրում իրականացնելը` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով,

չվացուցակով նախատեսված սկզբնակետի կամ վերջնակետի խախտումներով փոխադրումներ իրականացնելը` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով,

կանոնավոր փոխադրումների երթուղիները սպասարկող կազմակերպության կողմից մրցույթով չթույլատրված ավտոտրանսպորտային միջոցներով փոխադրում իրականացնելը` սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկի չափով,

կանոնավոր ուղեւորափոխադրումների երթուղիներով այլ փոխադրողների կողմից ավտոտրանսպորտային միջոցներով փոխադրում իրականացնելը` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսունապատիկի չափով,

օրենքով սահմանված փոխադրման այլ պահանջները չկատարելը` սահմանված նվազագույն աշխատավարձի չափից մինչեւ սահմանված նվազագույն աշխատավարձի կրկնապատիկի չափով:

Առանց սակաչափիչի (տաքսոմետրի) կամ անսարք սակաչափիչով, տարբերանշանների, մարդատար տաքսի ավտոմոբիլով փոխադրումներ իրականացնելը` սահմանված նվազագույն աշխատավարձի հինգապատիկի չափով:

Ավտոմոբիլային տրանսպորտի շարժական կազմի տեխնիկական շահագործման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջների խախտելը առաջացնում է տուգանքի նշանակում`

ֆիզիկական անձանց` սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով

իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերին‘ սահմանված նվազագույնաշխատավարձի քսանապատիկի չափով:

Սույն հոդվածով նախատեսված խախտումները, որի համար արդեն կիրառվել է վարչական տույժ, մեկ տարվա ընթացքում կրկին անգամ կատարելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` տվյալ խախտման համար նախատեսված առավելագույն տուգանքի կրկնապատիկի չափով:

Հոդված 1373 .

Չթույլատրված անձանց քարշակներով (լոկոմոտիվներով) երթեւեկելը

Չթույլատրված անձանց քարշակներով (լոկոմոտիվներով) երթեւեկելը, չվացուցակով չնախատեսված տեղերում (այդ թվում ուղեւորների պահանջով) գնացքը կանգնեցնելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` պաշտոնատար անձանց նկատմամբ սահմանված նվազագույն աշխատավարձի երեսունապատիկից մինչեւ քառասունապատիկի չափով:»:

Հոդված 1374 . Ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներին գովազդի մասին օրենսդրության պահանջները խախտելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:

Սույն հոդվածով նախատեսված խախտումները, որի համար արդեն կիրառվել է վարչական տույժ, մեկ տարվա ընթացքում կրկին անգամ կատարելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` տվյալ խախտման համար նախատեսված առավելագույն տուգանքի կրկնապատիկի չափով:

Հոդված 2. Օրենսգիրքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 24413 հոդվածով`

«Հոդված 24413 .

Հայաստանի Հանրապետության տրանսպորտային տեսչությունը

Հայաստանի Հանրապետության տրանսպորտային տեսչությունը քննում է սույն օրենսգրքի 1371 -1374 հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը:

Հայաստանի Հանրապետության տրանսպորտային տեսչության անունից վարչական իրավախախտումների վերաբերյալ գործեր քննելու եւ վարչական տույժեր նշանակելու իրավունք ունի Հայաստանի Հանրապետության տրանսպորտային տեսչության պետը:»:

Հոդված 3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության1985 թվականի դեկտեմբերի 6-ի Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 120-րդ եւ 228-րդ հոդվածները: