Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգիրքը (6 դեկտեմբերի 1985 թվականի, այսուհետ` օրենսգիրք) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 1371 -1374 -րդ հոդվածներով.
«Հոդված1371 . Ավտոմոբիլային տրանսպորտով միջազգային ուղեւորափոխադրումներ իրականացնողների կողմից փոխադրումներին ներկայացվող պահանջները չկատարելը
Առանց միջազգային ճանապարհային թերթի (ուղեգրի), առանց համապատասխան թույլտվության փոխադրումներ իրականացնելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով:
Հայաստանի Հանրապետության տարածքում միջազգային փոխադրողների կողմից կաբոտաժային փոխադրումներ իրականացնելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:
Հայաստանի Հանրապետության տարածքով տարանցման կանոնները, սահմանված երթուղու ուղեգիծը, շարժման ռեժիմը խախտելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկի չափով:
Միջազգային ոչ կանոնավոր (պատվերով) ուղեւորափոխադրումների իրականացման դեպքում պատվեր չձեւակերպելը, առանց ուղեւորների անվանացուցակի փոխադրումը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով:
Միջազգային փոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցն առանց այն պետության տարբերանշանի, որտեղ տրանսպորտային միջոցը գրանցված է`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով:
Կանոնավոր միջազգային ավտոբուսային փոխադրումների դեպքում անտոմս երթեւեկելը`
առաջացնում է տուգանքի նշանակում փոխադրողի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով:
Հոդված 1372 . Հայաստանի Հանրապետության տարածքում ավտոտրանսպորտային գործունեություն իրականացնողների կողմից փոխադրումներին ներկայացվող պահանջները չկատարելը
Հայաստանի Հանրապետության տարածքում ավտոտրանսպորտային գործունեություն իրականացնողների կողմից փոխադրումներին ներկայացվող պահանջները չկատարելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` կանոնավոր ուղեւորափոխադրումների դեպքում`
ներքաղաքային եւ մերձքաղաքային փոխադրումների երթի սպասարկման համար ավտոբուսի մատուցումն ուշացնելը` սահմանված նվազագույն աշխատավարձի չափով,
միջքաղաքային փոխադրումների երթի սպասարկման համար ավտոբուսի մատուցումն ուշացնելը` սահմանված նվազագույն աշխատավարձի կրկնապատիկի չափով,
ներքաղաքային եւ մերձքաղաքային փոխադրումների երթերը ձախողելը` սահմանված նվազագույն աշխատավարձի կրկնապատիկի չափով,
միջքաղաքային երթերը ձախողելը` սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով,
առանց երթուղային թերթիկի ուղեւորափոխադրում կատարելը, ավտովարորդի առողջական վիճակի կամ ավտոտրանսպորտային միջոցի տեխնիկական վիճակի նախաուղերթային զննման մասին երթուղային թերթիկում նշումներ չկատարելը` սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով,
կազմակերպության կողմից ավտովարորդների աշխատանքի կամ հանգստի ռեժիմը խախտելը` սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով,
կազմակերպության կամ ֆիզիկական անձանց կամ անհատ ձեռնարկատերերի կողմից առանց փոխադրումների կազմակերպման լիցենզիայի փոխադրում իրականացնելը` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով,
չվացուցակով նախատեսված սկզբնակետի կամ վերջնակետի խախտումներով փոխադրումներ իրականացնելը` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով,
կանոնավոր փոխադրումների երթուղիները սպասարկող կազմակերպության կողմից մրցույթով չթույլատրված ավտոտրանսպորտային միջոցներով փոխադրում իրականացնելը` սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկի չափով,
կանոնավոր ուղեւորափոխադրումների երթուղիներով այլ փոխադրողների կողմից ավտոտրանսպորտային միջոցներով փոխադրում իրականացնելը` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով,
օրենքով սահմանված փոխադրման այլ պահանջները չկատարելը` սահմանված նվազագույն աշխատավարձի չափից մինչեւ սահմանված նվազագույն աշխատավարձի կրկնապատիկի չափով:
Առանց սակաչափիչի (տաքսամետրի) կամ անսարք սակաչափիչով, տարբերանշանների, մարդատար տաքսի ավտոմոբիլով փոխադրումներ իրականացնելը` առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով:
Ավտոմոբիլային տրանսպորտի շարժական կազմի տեխնիկական շահագործման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջները խախտելը`
առաջացնում է տուգանքի նշանակում`
ֆիզիկական անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով,
իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերի նկատմամբ սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով:
Սույն հոդվածով նախատեսված խախտումները, որի համար արդեն կիրառվել է վարչական տույժ, մեկ տարվա ընթացքում կրկին անգամ կատարելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` տվյալ խախտման համար նախատեսված առավելագույն տուգանքի կրկնապատիկի չափով:
Հոդված 1373 . Չթույլատրված անձանց քարշակներով (լոկոմոտիվներով) երթեւեկելը
Չթույլատրված անձանց քարշակներով (լոկոմոտիվներով) երթեւեկելը, չվացուցակով չնախատեսված տեղերում (այդ թվում` ուղեւորների պահանջով) գնացքը կանգնեցնելը`
առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկից մինչեւ քառասնապատիկի չափով:
Հոդված 1374 . Ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներին գովազդի մասին օրենսդրության պահանջները խախտելը
Ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներին գովազդի մասին օրենսդրության պահանջները խախտելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:
Սույն հոդվածով նախատեսված խախտումները, որի համար արդեն կիրառվել է վարչական տույժ, մեկ տարվա ընթացքում կրկին անգամ կատարելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` տվյալ խախտման համար նախատեսված առավելագույն տուգանքի կրկնապատիկի չափով:»:
Հոդված 2. Օրենսգիրքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 24413-րդ հոդվածով.
«Հոդված 24413 . Հայաստանի Հանրապետության տրանսպորտային տեսչությունը
Հայաստանի Հանրապետության տրանսպորտային տեսչությունը քննում է սույն օրենսգրքի 1371 -1374 հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը:
Հայաստանի Հանրապետության տրանսպորտային տեսչության անունից վարչական իրավախախտումների վերաբերյալ գործեր քննելու եւ վարչական տույժեր նշանակելու իրավունք ունի Հայաստանի Հանրապետության տրանսպորտային տեսչության պետը:»:
Հոդված 3. Ուժը կորցրած ճանաչել օրենսգրքի 120-րդ եւ 228-րդ հոդվածները: