Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-9471-13.09.2006-ՖՎ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Տրանսպորտի մասին» Հայաստանի Հանրապետության (1998 թվականի փետրվարի 3-ի ՀՕ-201) օրենքի 1-ին հոդվածում`

ա) առաջին պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

«Տրանսպորտ` պետության սոցիալ-տնտեսական համակարգի բաղկացուցիչ մաս, որը նախատեսված էքաղաքացիներիեւ իրավաբանական անձանց տրանսպորտային պահանջարկի (կարիքների) բավարարման համար եւ ունի հետ եւ յալ տեսակները` ավտոմոբիլային, երկաթուղային, օդային, ջրային, վերգետնյա էլեկտրական,, մետրոպոլիտենի եւ խողովակաշարային :»

բ) 3-րդ պարբերությունում «կայարանները» բառից հետո լրացնել`«,ավտոկայարանները» բառով, «հավաքակայանները» բառից հետո` «եւ հավաքատեղերը» բառերով, իսկ «ենթակարգավարական» բառը փոխարինել «երթակարգավարական» բառով.

գ) 4-րդ պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

«Տրանսպորտային ծառայություն` վճարովի կամ օրենքով սահմանված կարգով փոխադրումների իրականացման ծառայություն, եթե տրանսպորտային միջոցի սեփականատերը կամ օգտագործողը փոխադրումն իրականացնում է քաղաքացիներիկամ իրավաբանական անձանց տրանսպորտային պահանջարկի (կարիքների) բավարարման համար:»

դ) հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությունով`

« Ընդհանուր օգտագործման տրանսպորտ` տրանսպորտային միջոց կամ տրանսպորտի շարժակազմ, որով փոխադրող կազմակերպությունը պարտավոր է ուղեւորների, ուղեբեռի եւ բեռների վճարովի փոխադրում իրականացնել ցանկացած քաղաքացու կամիրավաբանականանձի պահանջով եւ փոխադրման պայմանագրով:»

Հոդված 2. Օրենքի 2-րդ հոդվածում 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

«2. Տրանսպորտային միջոցների շահագործման, երթեւեկության անվտանգության ապահովման, աշխատանքի պաշտպանության, հրդեհային անվտանգության ապահովման եւ սանիտարական ու բնապահպանական պահանջներն ու նորմերը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը` Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած համապատասխան պետական կառավարման մարմնի ներկայացմամբ:»

Հոդված 3. Օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

«1. Տրանսպորտային գործունեության առանձին տեսակներ, որոնց ցանկը սահմանվում է օրենքով, իրականացվում են լիցենզիայի հիման վրա:»

Հոդված 4 . Օրենքի 8-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 3-րդ մասով`

« 3. Արտակարգ իրավիճակների, տարերային աղետների եւ օրենքով սահմանված այլ դեպքերում պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից տրանսպորտային միջոցների եւ դրանց շահագործող անձնակազմի օգտագործման հետեւանքով կազմակերպությունների կրած վնասները փոխհատուցվում են օրենքով սահմանված կարգով:»

Հոդված 5. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 81 –րդ հոդվածով`

«Հոդված 81 . Տրանսպորտային ծառայությունների մատուցումը

Տրանսպորտային ծառայությունների մատուցումն իրականացվում է ուղեւորների եւ ուղեբեռների, բեռների փոխադրումների կազմակերպման, տրանսպորտային առաքման եւ տրանսպորտային այլ ծառայությունների մատուցման պայմանագրերի հիման վրա:»

Հոդված 6. Օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասում «օգտագործման» բառից հետո լրացնել «ավտոմոբիլային», իսկ «կազմակերպությունները» բառից հետո «եւ անհատ ձեռնարկատերերը» բառերով.

Հոդված 7. Օրենքի 15-րդ հոդվածում`

ա) «գ» ենթակետում «մինչեւ յոթ տարեկան» բառերը փոխարինել «տրանսպորտի տվյալ տեսակի համար Հանրապետության օրենսդրությամբ սահմանված տարիքային խմբի» բառերով.

բ) «դ» ենթակետը «փոխադրել» բառից հետո լրացնել «տրանսպորտի տվյալ տեսակի համարՀայաստանի Հանրապետության օրենսդրությամբ» բառերով.

գ) «ե» ենթակետը «հանձնել» բառից հետո լրացնել «տրանսպորտի տվյալ տեսակի համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված չափերի» բառերով.

դ) «է» ենթակետի վերջում «ծախսերը» բառից հետո լրացնել «, փոխադրումից ուշանալու դեպքում` տրանսպորտի տվյալ տեսակի համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված վճարը» բառերով:

Հոդված 8. Օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

«2. Տրանսպորտային միջոցը վարելու որակավորման պահանջները սահմանվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:»

Հոդված 9. Օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասում «Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ» բառերը փոխարինել «օրենքով» բառով:

Հոդված 10. Օրենքի 22-րդ հոդվածում «օրենսդրությանը համապատասխան» բառերը փոխարինել «օրենքով սահմանված կարգով» բառերով:

Հոդված 11. Օրենքի 24-րդ հոդվածում`

ա) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 11 –րդ մասով`

«11 . Տրանսպորտային միջոցները, տրանսպորտային ուղիները եւ տրանսպորտային համակարգի այլ օբյեկտները պետք է համապատասխանեն աշխատանքների անվտանգ ապահովման Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջներին:»

բ) 5-րդ մասում «օրենսդրությամբ» բառը փոխարինել «օրենքով» բառով:

Հոդված 12. Օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասում`

«ջրային» բառից հետո լրացնել «եւ ավտոմոբիլային» բառերը, իսկ «փոխադրումների» բառը փոխարինել «ուղեւորափոխադրումների» բառով: