Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-9472-13.09.2006-ՖՎ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության (1997 թվականի դեկտեմբերի 27-ի, ՀՕ-186) օրենքի 16-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 331 -րդ կետով`

«331 . Ինքնագնաց ճանապարհա-շինարարական մեքենաների եւ մեխանիզմների գրանցման համար

բազային տուրքի
150 տոկոսի չափով»:

Հոդված 2 . Օրենքի 19-րդ հոդվածի 15-րդ կետը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 15.4 եւ 15.5 կետերով`

«15.4. Ընդհանուր օգտագործման ուղեւորատար ավտոմոբիլային տրանսպորտովկանոնավոր փոխադրումների կազմակերպման համար` տարեկան



բազային տուրքի
100-ապատիկի չափով

15.5.Մարդատար-տաքսի ավտոմոբիլներովուղեւորափոխադրումների կազմակերպման համար`տարեկան


բազային տուրքի
200-ապատիկի չափով»:

Հոդված 3 . Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից վեց ամիս հետո :