Հոդված 1. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (27 դեկտեմբերի 1997 թվականի, ՀՕ-186, այսուհետ` օրենք) 16-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 33.1-րդ կետով.
«33.1. Ինքնագնաց ճանապարհաշինարարական մեքենաների եւ մեխանիզմների գրանցման համար | բազային տուրքի 150 տոկոսի չափով»: |
Հոդված 2. Օրենքի 19-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 15.4-րդ եւ 15.5-րդ կետերով.
«15.4. Ընդհանուր օգտագործման ուղեւորատար ավտոմոբիլային տրանսպորտով կանոնավոր փոխադրումների կազմակերպման համար` տարեկան | բազային տուրքի 100-ապատիկի չափով |
15.5. Մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղեւորափոխադրումների կազմակերպման համար` տարեկան | բազային տուրքի 200-ապատիկի չափով»: |