Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-948-14.09.2006-ՖՎ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԲԱՆԿԵՐԻ ԵՎ ԲԱՆԿԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Բանկերի եւ բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքի հոդված 22-ի 2-րդ կետը լրացնել է) ենթակետով հետեւյալ բովանդակությամբ.

«է) ՀՀ քաղաքացի չհանդիսացող անձինք, բացառությամբ հոդված 22-ի 1-ի կետում նշված «բանկի խորհրդի նախագահի, նրա տեղակալի եւ խորհրդի անդամի պաշտոնների»:»

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:

ՀԻՄՆԱՎՈՐՈւՄ

««Բանկերի եւ բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին ՀՀ օրենքի նախագծի ընդունման

Քանի որ բանկային գործունեության արդյունավետությունը կախված է նաեւ նրա ղեկավար պաշտոնները զբաղեցնող անձանց քաղաքացիական կարգավիճակից, ուստի ենթադրվում է, որ այս նախաձեռնությունը կբերի բանկի գործունեության արդյունավետության ապահովման նկատմամբ պաշտոնյաների պատասխանատվության բարձրացմանը: