Հոդված 1. «Առեւտրի եւ ծառայությունների մասին» ՀՀ օրենքի (24.11.2004թ, N ՀՕ 134-Ն), այսուհետեւ օրենք, Հոդված 19-ի 3-րդ մասը շարադրել նոր՝ հետեւյալ խմբագրությամբ.
«3. Սույն օրենքի 12-րդ հոդվածի 6-րդ մասով եւ 15-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված պահանջների կատարումը.
ա) 2008 թվականի հուլիսի 1-ից պարտադիր է Երեւանում եւ մարզկենտրոններում գործող հանրային սննդի եւ կենցաղային ծառայությունների աշխատողների համար.
բ) 2010 թվականի հուլիսի 1-ից պարտադիր է Հայաստանի Հանրապետության մյուս բնակավայրերում գործող հանրային սննդի եւ կենցաղային ծառայությունների աշխատողների համար:
Սույն մասի պահանջների կատարման ապահովման միջոցառումների ցանկը եւ ժամանակացույցը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:
Հոդված 2 . Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Առեւտրի եւ ծառայությունների մասին» ՀՀ օրենքի, այսուհետեւ օրենք,12-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն հանրային սննդի օբյեկտների աշխատողները՝սրահի վարիչները, բարմենները, խոհարարները, հրուշագործները, մատուցողները եւ բու ֆետապանները պետք է ունենան համապատասխան մասնագիտական պատրաստվածությունը հավաստող փաստաթուղթ: Օրենքի հոդված 15-ի 3-րդ մասի համաձայն նույն պահանջն է գործում նաեւ կենցաղային ծառայության օբյեկների աշխատողների համար, մեկ բացառությամբ՝ մասնագիտական պատրաստվածությունը հավաստող փաստաթղթի անհրաժեշտություն չի լինի, եթե աշխատողն ունի առնվազն երկու տարվա համապատասխան աշխատանքային ստաժ:
Օրենքիայսպահանջներնուժի մեջ պետք է մտնեն 2007 թվականի հունվարի 1-ից, ինչը, ինչպես ցույց տվեցին ուսումնասիրությունները, իրական չէ: Այսպես օրինակ, միայն Երեւան քաղաքի հանրային սննդի օբյեկտներումաշխատող մատուցողների թիվը անցնում էհազարից, որը գրեթե կրկնապատկվու մ է տարվա տաք ամիսներին: Մյուս կողմից համապատասխան կադրեր պատրաստող ուսումնական հաստատությունների թիվը եւ հնարավորությունները հեռու են նշված պահանջարկը բավարարելու տեսանկյունից՝ ՀՀ կառավարության կողմից ներկայացված տեղեկանքի համաձայն հանրապետությունում գործող համապատասխան մասնագիտական կրթություն իրականացնող միջին եւ նախանական մասնագիտական ուսումնական 18 հաստատություննրը հիմնականում պատրաստում են խոհարարներ:
Խնդիրը չի կարգավորվի նաեւ արագացված դասընթացներ բացելու պարագայում, քանզի, վստահ ենք, որ օրենքի պահանջը հանրային սննդի օբյեկտներըոչ թե համապատասխան մասնագիտական պատրաստվածությունը հավաստող փաստաթղթեր ունեցող, այլ մասնագիտական իրական պատրաստվածություն ունեցող աշխատողներով ապահովելն է: Ինչին չի կարող նպաստել նաեւ այն հանգամանքը, որ դեռեւս հաստատված չեն վերոնշյալ մասնագիտությունների պետական կրթական չափորիշները:
«Առեւտրի եւ ծառայությունների մասին ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով, հաշվի առնելով վերոշարադրյալը, առաջարկվում էհետաձգել համապատասխան մասնագիտական պատրաստվածությունը հավաստող փաստաթղթեր ունենալու պահանջի կատարումը այնպիսի ժամանակահատվածով, որը կարծում ենք, բավարար կլինի խնդրին ամբողջական լուծում տալու համար: Միաժամանակ կառավարության առջեւ հստակ խնդիր է դրվում հաստատելայդ պահանջների կատարումն ապահովող միջոցառումների ցանկը՝համապատասխան ժամանակացույցով: