Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Պ-949-15.09.2006-ՖՎ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Առեւտրի եւ ծառայությունների մասին» ՀՀ օրենքի (24.11.2004թ, N ՀՕ- 134-Ն), այսուհետեւ օրենք, Հոդված 19-ի 3-րդ մասը շարադրել նոր՝ հետեւյալ խմբագրությամբ.

«3. Սույն օրենքի 12-րդ հոդվածի 6-րդ մասով եւ 15-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված պահանջների կատարումը.

ա) 2008 թվականի հուլիսի 1-ից պարտադիր է Երեւանում եւ մարզկենտրոններում գործող հանրային սննդի եւ կենցաղային ծառայությունների աշխատողների համար.

բ) 2010 թվականի հուլիսի 1-ից պարտադիր է Հայաստանի Հանրապետության մնացած ողջ տարածքում գործող հանրային սննդի եւ կենցաղային ծառայությունների աշխատողների համար:

Սույն մասի պահանջների կատարման ապահովման միջոցառումների ցանկը եւ ժամանակացույցը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2007թ. հունվարի 1-ից: