Հոդված 1. «Առեւտրի եւ ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (24 նոյեմբերի 2004 թվականի, ՀՕ-134-Ն) 19-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`
«3. Սույն օրենքի 12-րդ հոդվածի 6-րդ մասով եւ 15-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված պահանջների կատարումը`
ա) 2008 թվականի հուլիսի 1-ից պարտադիր է Երեւանում եւ մարզկենտրոններում գործող հանրային սննդի եւ կենցաղային ծառայությունների աշխատողների համար.
բ) 2010 թվականի հուլիսի 1-ից պարտադիր է Հայաստանի Հանրապետության մնացած ողջ տարածքում գործող հանրային սննդի եւ կենցաղային ծառայությունների աշխատողների համար:
Սույն մասի պահանջների կատարման ապահովման միջոցառումների ցանկը եւ ժամանակացույցը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդ օրվանից: