Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-9501-18.09.2006-ՖՎ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի սեպտեմբերի 30-ի ՀՕ-155 օրենքի 46-րդ հոդվածում կատարել հետեւյալ փոփոխությունները`

ա) վերնա•րում « եւ հաշվապահական (ֆինանսական) հաշվետվություններ» բառերը փոխարինել «, հաշվապահական հաշվեկշռի եւ ֆինանսական արդյունքների մասին հաշվետվության» բառերով,

բ) 1-ին կետում «հաշվապահական (ֆինանսական) հաշվետվություններ» բառերը փոխարինել «հաշվապահական հաշվեկշիռ եւ ֆինանսական արդյունքների մասին հաշվետվություն» բառերով,

գ) 2-րդ կետում «հաշվապահական (ֆինանսական) հաշվետվությունների» բառերը փոխարինել «սույն հոդվածի 1-ին մասում նշված հաշվետվությունների» բառերով:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2007 թվականի հունվարի 1-ից: