Հոդված 1. «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության1997 թվականի սեպտեմբերի 30-ի ՀՕ-155 օրենքի 46-րդ հոդվածում կատարել հետեւյալ փոփոխությունները`
ա) վերնարում «եւ հաշվապահական (ֆինանսական) հաշվետվությունների» բառերը փոխարինել «, հաշվապահական հաշվեկշռի եւ ֆինանսական արդյունքների մասին հաշվետվության» բառերով,
բ) 1-ին կետում «հաշվապահական (ֆինանսական) հաշվետվություններ» բառերը փոխարինել «հաշվապահական հաշվեկշիռ եւ ֆինանսական արդյունքների մասին հաշվետվություն» բառերով,
գ) 2-րդ կետում «հաշվապահական (ֆինանսական) հաշվետվությունների» բառերը փոխարինել «սույն հոդվածի 1-ին մասում նշված հաշվետվությունների» բառերով:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2007 թվականի հունվարի 1-ից: