Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-952-22.09.2006-ՍԱ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. « Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (19 նոյեմբերի 2002 թվականի, ՀՕ-519) (այսուհետեւ՝ օրենք) 25-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը շարադրել հետեւյալ կերպ՝

«1) «հաշմանդամ երեխա» ճանաչված անձին՝հիմնական կենսաթոշակի 200 տոկոսը.

1՛)առաջին խմբի համար` հիմնական կենuաթոշակի 140 տոկոuը.

Հոդված 2. Օրենքի 34-րդ հոդվածի 1-ին կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«1) «հաշմանդամ երեխա» ճանաչված անձին ՝ հիմնական կենսաթոշակի 200 տոկոսի չափով.

1՛) առաջին խմբի հաշմանդամին՝ հիմանական կենսաթոշակի 140 տոկոսի չափով.»

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2007 թվականի հունվարի 1-ից։

Հիմնավորում

«Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» օրենսդրական նախաձեռնությունըպայմանավորված է մի շարք հանգամանքներով։

Հայաստանի Հանրապետությունում պաշտոնական վիճակագրության տվյալներով մեր երկրում հաշվառված են շուրջ 10.000 մանկուց հաշմանդամ երեխա, որից 350-ը բնակեցված են Խարբերդի եւ Գյումրիի մասնագիտացված մանկատներում։

Նրանց հասանելիք թոշակը սոցիալական է, որը մեր երկրում համարվում է նվազագույն կենսաթոշակը։ Համաձայն գործող կարգի, կենսաթոշակի հաշվարկման համար որպես հիմք է ծառայում աշխատանքային ստաժը։ Երեխային, մինչեւ 18 տարեկան դառնալը, աշխատանքային գործունեության հնարավորությունը ընձեռված է 16 տարին լրանալուց հետո, իսկ հաշմանդամ երեխայի համար աշխատանք գտնելը կամ աշխատանքով զբաղվելը հազվադեպ երեւույթ է։ Աշխատանքի դեպքում նույնիսկ 2 տարվա աշխատանքային ստաժիսոցիալական հետեւանքը էականոր չի կարող ազդել կենսաթոշակի չափի վրա։ Մինչդեռ նման երեխաները կարիք ունեն առանձնահատուկ պայմանների, բժշկական եւ սոցիալան վերականգնման, դեղորայքի, կանոնավոր սննդի եւ այլ հատուկ պայմանների ապահովման։

Հետեւաբար, միայն սոցիալական կենսաթոշակի նկատմամբ 40% հավելումը բավարար չի կարող լինել հաշմանդամ երեխաների վերը թվարկված խիստ անհրաժեշտ կարիքները հոգալու համար։ Այդ իսկ պատճառով,օրենսդրական նախաձեռնությամբ փորձ է արվել կրկնապատկելնրանց կենսաթոշակի չափը եւ հնարավորինս մեղմել իրավիճակը։

Միաժամանակ հարկ է նշել, որ ելնելով նախատեսվող լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունից, նպատակահարմար է օրինագիծը ընդունել մինչեւ բյուջետային տարվա սկիզբը։