Հոդված 1. «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (1998 թվականի մայիսի 5-ի թիվ ՀՕ-221) /այսուհետեւ` Օրենք/ 1-ին հոդվածի 1-ին մասում «միջնորդ դատարանների» բառերը փոխարինել «արբիտրաժային տրիբունալների» բառերով:
Հոդված 2. Օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի.
ա/ 3)-րդ եւ 4)-րդ կետերում «միջնորդ դատարանների» բառերը փոխարինել «արբիտրաժային տրիբունալների» բառերով:
բ/ 5)-րդ կետից հանել «կամ այլ միջազգային միջնորդ դատարանի» բառերը:
Հոդված 3. Օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի 2)-րդ եւ 3)-րդ կետերում «միջնորդ դատարանների» բառերը փոխարինել «արբիտրաժային տրիբունալների» բառերով:
Հոդված 4. Օրենքի 19-րդ հոդվածի`
ա/ վերնագրում «միջնորդ դատարանի» բառերը փոխարինել «արբիտրաժային տրիբունալի» բառերով:
բ/ 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«1. Արբիտրաժային տրիբունալի վճռի հարկադիր կատարման համար կատարողական թերթը տալիu է Հայաստանի Հանրապետության Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը:»,
գ/ 3-րդ մասում «Միջնորդ դատարանների եւ միջնորդ դատավարության մասին» բառերը փոխարինել «Առեւտրային արբիտրաժի մասին» բառերով:
դ/ 4-րդ մասում «միջնորդ դատարանի» բառերը փոխարինել «արբիտրաժային տրիբունալի» բառերով, «կամ միջազգային միջնորդ այլ դատարանի» բառերը հանել:
Հոդված 5. Օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 2)-րդ կետում «միջնորդ դատարանը» բառերը փոխարինել «արբիտրաժային տրիբունալը» բառերով:
Հոդված 6.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից: