Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-9531-22.09.2006-ՊԻ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1.  «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (1998 թվականի մայիսի 5-ի թիվ ՀՕ-221) /այսուհետեւ` Օրենք/ 1-ին հոդվածի 1-ին մասում «միջնորդ դատարանների» բառերը փոխարինել «արբիտրաժային տրիբունալների» բառերով:

Հոդված 2. Օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի.

ա/ 3)-րդ եւ 4)-րդ կետերում «միջնորդ դատարանների» բառերը փոխարինել «արբիտրաժային տրիբունալների» բառերով:

բ/ 5)-րդ կետից հանել  «կամ այլ միջազգային միջնորդ դատարանի» բառերը:

 Հոդված 3. Օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի 2)-րդ եւ 3)-րդ կետերում «միջնորդ դատարանների» բառերը փոխարինել «արբիտրաժային տրիբունալների» բառերով:

Հոդված 4. Օրենքի 19-րդ հոդվածի`

ա/ վերնագրում «միջնորդ դատարանի» բառերը փոխարինել «արբիտրաժային տրիբունալի» բառերով:

բ/ 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Արբիտրաժային տրիբունալի վճռի հարկադիր կատարման համար կատարողական թերթը տալիu է Հայաստանի Հանրապետության Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը:»,

գ/ 3-րդ մասում «Միջնորդ դատարանների եւ միջնորդ դատավարության մասին» բառերը փոխարինել «Առեւտրային արբիտրաժի մասին» բառերով:

դ/ 4-րդ մասում «միջնորդ դատարանի» բառերը փոխարինել «արբիտրաժային տրիբունալի» բառերով, «կամ միջազգային միջնորդ այլ դատարանի» բառերը հանել:

Հոդված 5. Օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 2)-րդ կետում «միջնորդ դատարանը» բառերը փոխարինել «արբիտրաժային տրիբունալը» բառերով:

Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից: