Հոդված 1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի (1998 թվականի հունիuի 17-ի) /այսուհետեւ` Օրենսգիրք/ 18-րդ հոդվածի վերնագրում եւ 1-ին մասում «միջնորդ դատարանի» բառերը փոխարինել «արբիտրաժային տրիբունալի» բառերով:
Հոդված 2 . Օրենսգրքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 2)-րդ կետում «միջնորդ դատարանին» բառերը փոխարինել «արբիտրաժային տրիբունալին» բառերով:
Հոդված 3. Օրենսգրքի 70-րդ հոդվածի 1-ին մասի 6)-րդ կետում «միջնորդ դատարանի» բառերը փոխարինել «արբիտրաժային տրիբունալի» բառերով:
Հոդված 4. Օրենսգրքի 91-րդ հոդվածի 1-ին մասի.
ա/ 3)-րդ կետում «միջնորդ դատարանի» բառերը փոխարինել «արբիտրաժային տրիբունալի» բառերով,
բ/ _4)-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Նույն անձանց միջեւ, նույն առարկայի մաuին եւ միեւնույն հիմքերով վեճի վերաբերյալ առկա է արբիտրաժային տրիբունալի վճիռ, բացառությամբ դատարանի կողմից արբիտրաժային տրիբունալի վճռի հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալը մերժելու դեպքի:
Հոդված 5. Օրենսգրքի 92-րդ հոդվածի 1-ին մասի 4)-րդ կետում «միջնորդ դատարանի» բառերը փոխարինել «արբիտրաժային տրիբունալի» բառերով:
Հոդված 6. Օրենսգրքի 97-րդ հոդվածի 1-ին կետը լրացնել նոր պարբերությամբ հետեւյալ բովանդակությամբ.
«Դատարանը, «Առեւտրային արբիտրաժի մասին» ՀՀ օրենքի համաձայն, արբիտրաժի ցանկացած փուլում, արբիտրաժի կողմերից մեկի միջնորդության հիման վրա միջոցներ է ձեռնարկում հայցի ապահովման համար, եթե նման միջոցներ չձեռնարկելը կարող է անհնարին դարձնել կամ դժվարացնել արբիտրաժային դատարանի վճռի կատարումը կամ հանգեցնել վեճի առարկա հանդիuացող գույքի վիճակի վատթարացմանը»:
Հոդված 7. Օրենսգրքի 103-րդ հոդվածի`
ա/ 2-րդ կետում «միջնորդ դատարանի» բառերը փոխարինել «արբիտրաժային տրիբունալի» բառերով:
բ/ 3-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«3) կողմերից մեկը հղում է կատարում տվյալ վեճն արբիտրաժային դատարանի քննությանը հանձնելու՝ կողմերի միջեւ առկա համաձայնութ՟յանը եւ արբիտրաժային դատարան դիմելու հնարավորությունը չի վերացել»։
Հոդված 8. Օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի 3)-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Նույն անձանց միջեւ, նույն առարկայի մաuին եւ միեւնույն հիմքերով վեճի վերաբերյալ առկա է արբիտրաժային տրիբունալի վճիռ, բացառությամբ դատարանի կողմից արբիտրաժային տրիբունալի վճռի հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալը մերժելու դեպքի:
Հոդված 9. Օրենսգրքի 215-րդ հոդվածում «միջնորդ դատարանի» բառերը փոխարինել «արբիտրաժային տրիբունալի» բառերով:
Հոդված 10. Օրենսգրքի 247.6-րդ հոդվածի`
ա/ 1-ին մասի 1-ին պարբերությունում «միջնորդ դատարանների» բառերը փոխարինել «արբիտրաժային տրիբունալների» բառերով:
բ/ 1-ին մասի 2-րդ պարբերությունից հանել «կամ այլ միջազգային միջնորդ դատարանի (այuուհետ` միջազգային արբիտրաժի)» բառերը:
գ/ 2-րդ մասի 3)-րդ եւ 4)-րդ կետերում «միջնորդ դատարանը» բառերը փոխարինել «արբիտրաժային տրիբունալը» բառերով:
Հոդված 11. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից: