Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-9534-22.09.2006-ՊԻ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԲՈՐՍԱՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1.   «Ապրանքային բորսաների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (1993 թվականի օգոստոսի 31-ի թիվ ՀՕ-78) 28-րդ հոդվածի 2-րդ մասում «միջնորդ դատարան» բառերը փոխարինել «արբիտրաժային տրիբունալ» բառերով:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից: